— Նանի, քանի՞ քամի կա։ — Կա մի քամի, մի քանի քամի չկա։ — Նանի, բա, քամին քարին կհանի՞։ — Չէ, չի հանի։ — Իսկ, նանի՛, քարին քամին կքամի՞։ — Չէ, չի քամի, չի քամի։ Քամին, ի՞նչ է, քամի՞չ է։ — Մանիկ նանի, բա, քամին քարին, քոլին ի՞նչ կանի։ — Քոլին քարից կքաղի, քարով քոլին կթաղի։ — Քամին շա՞տ է կատաղի։ — Չէ, քեզ, ինձ պես չի դաղի։ — Հանիկ նանի՛, բա, քանի՞, քանի՞ քամի կա նանի՛։ Թե որ, մի բոլ քամի գա, քամին քամուն ի՞նչ կանի։ — Քամին քամուն անխնա քամի կանի կտանի։ — Ասա՛, ա՛յ սա, բա, նանի, քամին ծառին բանանի կարա՞, բա, մի բան անի։ — Քամի՞ն- ծառի՞ն։ Հա', կանի։ — Դե, որ մի օր, այս տարի, քամի անի մի բարի, մի ծառ… անտառ թող բերի, ուրիշ անուշ մի բարի*։ — Բա, ոնց, պապոնց բիբարի։)) — Բայց, տա՛տ, հաստա՞տ կբերի։ — Հա՛, կբերի՜, կը-բե-րի, բերքը բերրի թփերի, այգիների, մարգերի։ Նանին լինի քո գերին, արի, հիմի դու քնի, նանին գնա իր բանին։ — Բա, չի՞ խաբի, ա՛յ նանի, բա որ խաբի, չբերի։ — Որ չտանի, չի բերի։(( — Նանի՛, քամին էտ ինչ՞ է։ — Չոռ ու ցավ է, չամիչ է։ Քնի քանի քամի չէ։
Մանկական-մարտական
25.01.2016?
Ես ուզեցի հուզվել և հուզվեցի․․․
Բերանբացի նման քարոզեցի ես սեր։ Անտեր, որպես փողոցային
մի շուն, անտուն որպես դերվիշ, ես միշտ հույսս դրած վերին աստվածներին, ապրեցի գեթ անհետք մի կյանք- բերկրանք ես ապրեցի, ու ապրածից բացի ես և կսկիծ և վիշտ ընդմիշտ սիրել սովորեցի։ Ապրել ես փորձեցի ու փորձեցի սիրուս հավատարիմ լինել։
Ես փորձեցի հուզվել և հուզվեցի․ Արարեցի ես այն՝ ինչ արարվեց անկեղծ։ Արարեցի անձայն, լռին, կրկին բառախաղի միջից ջոկջկելով մտքեր։ Ես չթողի հետքեր։ Ես կիսվեցի, տարածվեցի ու նոր՝ տրորելով բոլոր ճամփաները փոշոտ, փշոտ, ես անհաղորդ ճամփորդ, իմ հուզեղեն ծովի երկինքներում անհուն, գովերգեցի մտքում ես անուն առ անուն բոլոր հերոսներին ու սրբերին բոլոր, ողջերին ու մեռյալներին ես փորձեցի ձոնել փառքի տողեր, տաղեր։ Ապրողների համար ես փորձեցի ապրել, մեռյալներին՝ սիրել, հավատարիմ լինել։
Երազեցի հուզվել, երազեցի, հետո, երբ պարզեցի մի օր, որ կարող եմ սուզվել իմ հույզերի ծովում, որ կարող եմ ճախրել եթերներում՝ ուշ էր արդեն։ Բարդ է, բայց հուզեղեն ծովում ես ապեցի որպես թռչուն, Եթերներում՝ որպես մի ձուկ։ Անձուկ իմ սրտի մեջ անշեջ փափագ, երազ, անբիծ մի իղձ՝ փորձել սիրել ու սիրելի լինել գերվել, բայց չլինել գերի, թեկուզ սիրո ու սրտերի․․․ Ներել ես փորձեցի ու փորձեցի սիրել, հավատարիմ լինել իմ հույզերին։
․․․երբ ուզեցի հուզվել՝ ես հուզվեցի․․․
24․01․2014
Երբ, որ ես մեռնեմ՝ իմ գերեզմանին դուք չգաք այցի, Խունկ էլ չծխեք իմ գերեզմանին, երբ որ ես մեռնեմ, Թող ամեն մի հայ, բարձրածայն գոռա, գյոռս անիծի, Որ ինձնից հետո, իմ նմաններն էլ պաշտոններ չառնեն։
Ողորմի չտաք, դուք իմ հետևից, երբ որ ես մեռնեմ, Չասեք՝ «մեռելի հետևից, ոչինչ, կամ միայն լավը»։ Հիշեք իմ բոլոր անցավորներին, ու որ ես նեռն եմ, Միշտ հիշեք իմ ու եղբորս ցանած զրկանքն ու ցավը։
Հրաժեշտի խոսք Բ26-ից Սերժիկ Ազատվիչ Պուշկին
21.01.2014