Ախ, թե Սաշիկ ես լինեի՝ Ձեր հոգսերը կկիսեի, Ձեր ցավերը կկիսեի՝ Թե որ Սաշիկ ես լինեի։
Սակայն ցավոք, ավաղ դարը Անօրեն ու անարդար է, Ուր Սաշիկը գործարար է Կիսում է զուտ բերքն ու բարը։
Անտեսելով ցավն ու լացը, Կիսում է մեր ունեցածը, Հետո կեսի մնացածն է Կիսում Սաշիկ հոռացածը։
Ու չի նայում ոչուփուչը, Որ մեր ողբը սրտառուչ է, Որ բողոքը ֆեյսի, քուչի, Արդար, անկեղծ է ու սուտ չի։
Ու կիսում է, կիսում կիսում, Սաշկն անտեր հիսուն-հիսուն, Ոչ խրատ է կողքից լսում, Ոչ եղբորը իր ափսոսում։
Բայց թե Սաշիկ ես լինեի, Ձեր հետ անկեղծ կխոսեի, Ձեր ցավերը կլսեի, Հետո միայն կկիսեի։
Միջին վիճակագրական երազանք Ահարոն Սութիբեկյան
11.05.2016