Վերադառնալ ընթերցարան

148 · 21.05.2016

Անի Գրիգորյանի ու իր մարդու մասին

149 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մարդս չոբան լիներ սարում, Ոչխար պահեր ցեղական, Ես առնեի լոլիկ, վարունգ, Հաց ու պանիր տեղական,

Բոխչա կապած ելնեի սար, Մարդուս այցի գնայի, Որ երբ մարդս սարերից գա՝ Քաղցր աչքով ինձ նայի։

Մարդս հաներ, փռեր չուխան Կաղնու թանձր զով շուքին, Խմեր մածուն, ուտեր չորթան, Տրվեր կլման հաճույքին։

Ես ֆեյսբուքում, հեռախոսով, Որոնեի անընդհատ, Թե նոր օրենքն ի՞նչ է ասում, Խի էլ չունենք պադավատ։

Անի Գրիգորյանի ու իր մարդու մասին 21.05.2016