Ուշացած գարնան ցուրտ լուսաբացին Մի փոքրիկ խխունջ՝ շալակած խեցին, Վերև էր սողում բալենու բնով, Երբ կանչեց ագռավն իր մաշված ձենով․ — Ուր այ հիմարիկ, մի վերև նայիր, Չես տեսնո՞ւմ պտուղ չկա դեռ ծառին։ — Տեսնում եմ չկա, բայց սա է ելքը՝ Մինչև տեղ հասնեմ՝ կհասնի բերքը։
Ագռավն ու Խխունջը
հեղ․ Չին Չաո Սին Հակոբյան Թարգմանեց՝ Գարեգին Միսկարյանը
24.05.2016