Վերադառնալ ընթերցարան

198 · 11.11.2016

Հալևոր

199 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դու մի աղջիկ ես թափառական, Հուր ես ու կրակ աստեղային, Ուր էր, թե թեկուզ վերջին անգամ, Մթան շղարշի տակ մոտդ գայի։

Բայց ավաղ, ավաղ տառապագին Գոյդ ցնորք է անէական, Հուր ես ու կրակ աստեղային, Դու մի աղջիկ ես թափառական։

11․11․2015

Արի՜, Opel, վարի՜, Opel, Օրն եկել է, ճաշ դառել, Թափ տուր, թափ առ, ղեկիդ ղուրբան, Օրհնյալ է աստված, հորովե՛լ։

Քաշի՜, Opel, գազիդ մատա՛ղ, Քաշի՜, դիքը էս հանենք։ Ճիպտի՜ն արա, թեկուզ դանդաղ, Մեր սև օրին ճար անենք:

Սաշիկն էլի գանգատ գնաց, Ակտ է եկել հոծ գծի, Կճոյանը անքած մնաց, Կըբարկանա, կանիծի:

Էն օրն եկան թովջի արին, Հարկ են ուզում մի հազար, Ի՞նչ տամ Սերժին ու Ռիտային․․․ Վարի՜, Opel իմ գազան։

GG-ին քիչ էր, Yandex-ն եկավ Գին են գցում անխնա, Ասա, ես ո՞նց վարկերս տամ՝ Ինձ էլ տակը բան մնա։

Ձեռըս պակաս, ուժըս հատած, Հազար ու մի ցավի տեր, Ես երբ էի էս օրն ընկած, Հե՜յ, խոպանի լեն օրեր։

Արի՜, Opel, վարի՜, Opel, Օրն եկել է, ճաշ դառել, Առը հա քեզ, տուր թե կտաս, Օրհնյալ է ԱՊՊԱ-ն, հորովե՛լ։

Հ․ Թումանյան Հալևոր

11.11.2016