Դու ես մեր թագավորը, Փրկիչն այս տանջված ազգի, Ու մենք ենք մեղավորը, Որ պաղեց ուժդ բազկի։
Չկա էլ քաղաքական Դաշտի մեջ քեզ պես ծաղիկ, Հետ արի մեր գովական, Թագավոր դու մեր թաղի։
Արի մեր հարցը լուծի, Որ լուծենք մենք էլ քոնը, Ու խնդիր չհարուցի Նախագահ էն պարոնը։
Դե արի, եղնիկ սարի, Դաշտում այս տեղդ գտի, Ու թող էլ չդադարի Բաբախը քո մեծ սրտի։
Քեզ փառքի երգեր բազում Պիտ ձոնենք, մեր թագավոր, Կոտայքի, ով դյուցազուն, Մեր փրկիչ հռչակավոր։
Պիտ ձոնենք փառքի տաղեր, Շուրջ տարին անենք գովքդ, Քաղաքական նոր խաղեր Տալիս միշտ լինենք կողքդ։
Մեծանուն, զոր-զորավոր, Այս պահին դարակազմիկ, Հետ արի դարձիր քավոր Նորեն նոր քառյակ կազմիր։
Դարձիր մեր առաջնորդը, Ով պիտի մեզ միացնի, Դու եղիր այն հաջորդը Որ պիտի ազգիս հեծնի։
Դոդիզմ 4։21 Ըստ Մելքումյանի
06.12.2016