Օղի կեղծելով կեղծարար չես դառնում, Բիզնես անելով գործարար չես դառնում, Լավաշ բաժնելով բարերար ես դառնում- Մի քիչ փող գցիր Կիպրոսիս հաշվին։
Հարգում են մարդիկ ինձ ինչպես Ստալին, Ինձ Բենթլիով է հոտս ման տալի, Օրհնել եմ Սիթին, օրհնել Նատալին- Մի քիչ փող գցիր օֆշորիս հաշվին։
Աշխարը ման եկ՝ մեր տերն ուրիշ է, Աշխարհում արար մեր դերն ուրիշ է, Մեր ազգի պարծանք տերտերն ուրիշ է- Մարդ չկա՞ քցենք կամ ապրենք հաշվին։
ՀՀ վաստակավոր արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյան
17.03.2017