Սերժ Թանկյանի գալուն կողմ էր Մկրտիչը, Կողմ էր, որ գա՝ տեղում վերահսկի, - Եթե կուզեք, ասեմ՝ նրա գալը քիչ է, Բայց ավելի լավ է, քան թե «իսկին»։
Թող գա՝ իր հետ բերի, հայ աստղերի մի բույլ, Գրավական դառնա ժամանակի, Ու ընտրական ուղին, թեկուզ չնչին ու թույլ, Բայց բարձրացնի մարդկանց նոր որակի։
Միամիտ էր, կասեք, Մկրտիչը, Կամ թե ուներ, կասեք, անձնական շահ, Իսկ ես կասեմ՝ ոչ, դա հոգու ճիչ էր, Նա ուզում էր բերել բուրգին այս մահ։
Նա ուզում էր հաղթել Սերժին Սերժով, Լոմի դեմ լոմ հանել, այպես ասած, Բայց չգիտեր ցավոք, որ վրեժոտ Արջին դու չես հաղթի տանձով հասած։
Աթաբեկ Խնկոյան Արջն ու տանձը
08.04.2017