Վերադառնալ ընթերցարան

262 · 15.09.2017

Սահակն ու աղան

263 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Այ տղա, Սահակ, դու խելացի մարդ ես. ո՞նց անենք, որ էն ցարը հասկանա, որ մենք իրեն հավատարիմ ենք ու անդրդվելի է մեր հավատարմությունը։ - Դժվար բան ես ասում, աղա։ - է՜, այ տղա, քո նման գրագետ, ճարտար լեզու ունեցող մեկի համար, էդ ի՞նչ մի դժվար բան է։ Քեզ տեսնեմ, ուղեղդ աշխատացրու ու մինչև իրիկուն ինձ մի իրատեսական առաջարկ արա։ - Աղա՛․․․կարծում եմ կարիք չկա մինչև իրիկուն սպասելու․․․ ես ոնց որ թե մտածեցի, աղա ջան․․․ - Սահա՞կ, այ տղա, տեսա՞ր, որ ասում էի դա քո համար չեղած բան է, որ մի խորամանկ բան չմտածես։ Դե ասա․․․ ասա տեսնեմ էս անգամ ինչ բստրեցիր․․․ Գիտես չէ՞, էն անգամ էն, որ ասեցիր՝ արի ես ու դու կռվենք, իբր թե մենք իրար թշնամի ենք :D :D :D այ տղա, գիտես ինչքան եմ խնդացել դրա վար։ Սահակ, չես հավատ, գիշերը ծիծաղից վեր էի թռնում։ Ասում էի, «այ քեզ Սահակ, համա թե բան մտածեց էդ տղեն»։

Բայց ասեմ քեզ, դու գերազանցեցիր իմ բոլոր սպասելիքները։ Հիշում ես, որ դու կտուրից կտուր էիր թռնում ու գոռում՝ «Աղան խաբեբայա, աղան խաբեբայա»։ :D Ճիշտն ասած, մի պահ նեղվեցի մեջս։ Դե հասկանում ես սնապարծություն է, բան է։ Մարդ եմ, մեկ-մեկ գլուխ են բարձրացնում։ Բայց դե, գիտե՛ս, թե ոնց եմ ժամանակին ինքնատիրապետումս «միացնում»։ Մի խոսքով շատ լավ աշխատեց էդ քո «Միակ ջրաղացպանի» գաղափարը։ Թե բա.« Ես եմ ձեր միակ ջրաղացպա՜նը», «Ես եմ ձեր միակ ջրաղացպա՜նը», «Ես եմ ձեր միակ ջրաղացպա՜նը»։ Այ տղա, ոնց էլ չէիր հոգնում նույն բանը անընդհատ կրկնելուց։ :) :) :) Հետո էլ. թե «Ինձ կարգեք գյուղապետ՝ ես ձեր աղունը ձրի կաղամ։» Մի հարցնող չկար՝ թե՝ էդ ում գյուղում էիր եկել՝ ուզում գյուղապետ կարգվել։ Բայց դե կարևորը՝ որ հավատացին։ Ճիշտ է, քչերը՝ բայց դե սկզբի համար, ինձ թվում է գոհացնող էր։ Չէ՞, Սահակ․․․ - Հա, բա ոնց, աղա ջան․․․ - ԱՅ, Սահակ, Սահակ․․․ Թե բա՝ ջրաղացպան բուհահահահահահ․․․ վայ, քո յուրտը չբլի, Սահակ։ Էլի հիշեցի, էլի ծիծաղս չեմ կարում զսպեմ, այ տղա․․․ Լսի՛, էն ջրաղացի ելքը սարքեցի՞ք։ - Չէ, դեռ, աղա ջան - Բա ինչի՞ - Մի երկու դետալ կա, ուզում ենք դրանց անունները փոխել՝ նոր - Հա՜․․․ հա՛, դա կարևոր է․․․ բա ե՞րբ կփոխեք - Երբ որ թույլ տաս, աղա ջան - Բա, չես ուզո՞ւմ թույլ տամ, որ ձեն չես հանում - Դե․․․ - Սահակ, ով-ով, բայց դու լավ գիտես, որ էդ ջաղացը մեր պապական ջաղացն է, դու գիտես, որ ես մեր դինաստիայի վերջին շառավիղն եմ։ Ու, որ մեր պապերի սարքած դետալներն ու կնքած անունները իմ համար սրբություն են։ Գիտե՞ս - Գիտեմ, աղա ջան, բա ո՞նց․․․ - Բա, որ գիտես, կասե՞ս, թե ինչի՞ համար էր քո էսքան շովուն։ - Հա, բա ոնց աղա ջան, ո՞նց չեմ ասեի․․․ Դա մեր պլանի շարունակություն էր։ - Այսի՞նքն - Այսինքն, ես դա ցույց տվեցի, որ Ցարը տեսնի ու մտածի, որ մեր գեղում բազմաթիվ մարդիկ, քեզ ու իրեն դեմ են․․․ - Հետո՞․․․ - Հետո էն, աղա ջան, որ ցարը կարծի, որ դու ես էս երկիրը իրեն հպատակ պահում, ու եթե հանկարծ դու չլինես՝ բոլոր հակացարերը՝ իմ գլխավորությամբ, գլուխ կբարձրացնեն - Հա՜, այ տղա, տե՛ս է, ինչ մի հեռատեսն ես․․․ Ուրեմն, դրա համա՞ր էին ցարի նազիր-վեզիրները խառնվել իրար․․․ - Հա, բա՞, աղա ջան․․․ - Պարզ է, պարզ է․․․ Լավ, ասա՛, ասա տեսնեմ էս անգամ ի՞նչ էս մոգոնել․․․ - Էս անգամ, աղա ջան, ես կանգնեմ՝ ասեմ, որ մենք պահանջում ենք, որպեսզի մեր գեղը դուրս գա ցարական կալվածքների շրջանակներից․․․ - Այ, տղա, բայց քեզ ժողովուրդը չի հավատա։ Չի հավատա քո անկեղծությանը։ Բա չե՞ն ասի՝ Սահակ տղա, կալվածք դառնալուն կողմ էիր, ասում էիր վտանգավոր է չդառնալը։ Չեն ասի՞՝ հիմի ի՞նչ պատահեց, որ դեմ էս ցարական կալվածք լինելուն, էն վտանգը էլ չկա՞․․․ - Աղա ջա՜ն․․․ Ժողովուրդը չի հավատում՝ թող չհավատա, մենք հո ժողովրդի համար չենք անում։ Մենք դա անում ենք, որ ցարը կարծի, թե առանց քեզ մեր գեղը իր ձեռից հաստատ գնացող է․․․ - Հա՜․․․ այ Սահակ, Սահակ․․․ Այ տղա, բա որ ասում էի՝ դու մի բան կմոգոնես․․․

Ղազարոս Աղայան Սահակն ու աղան

15.09.2017