Վերադառնալ ընթերցարան

28 · 20.10.2014

Փշաքաղ Տատասկյան

29 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մեկ-մեկ լինում է, որ մտքիս ծերով, Անցնում են հիմար, անառողջ մտքեր, Ասում եմ՝ թողնեմ աշխարհն աշխարհով, Գնամ Պուտինի ոտքերն ընկնեմ։

Ասեմ՝ այ անխիղճ, անիրավ, անսիրտ, Ով որ ուզում է փառք տա քեզ, գովի, Վերցրու քեզ մոտ կրթված ու անկիրթ, Թող մենք մեր ցավը քաշենք ազգովի։

Մեկ էլ ասում եմ․ մի Պուտին՝ մի Ռուս, Էդ մարդը էդքան ո՞ր մեկին հիշի, Ավելի լավ է, որ ես սուս ու փուս, Մի ցուցակ կազմեմ ու տամ էդ էշին։

Ասեմ՝ ահա քեզ, մի ողջ հայ բանակ, Մի ողջ զորագունդ, կանգնած թիկունքում, Սրանց ոչ զենք տուր, ոչ նույնիսկ դանակ, Կես բերան ասես՝ մարդ կուտեն հում-հում։

Ու թեև հայ են նախնիքը սրանց, Խեղճ հայը չունի սրանցից պրծում, Քեզ համար պատրաստ, ատամը սրած, Ով քո դեմ խոսի՝ կոկորդ են կրծում։

Էնպես որ, կասեմ, հաստատ մի բանում Մենք անկոտրում ենք, ու քեզ ժամանակ, Մենք սրանց խմբով սիկտիր ենք անում, Դու տար, թող լինեն քեզ գլխաքանակ։

Մեկ-մեկ լինում է, որ մտքիս ծերով, Անցնում են հիմար, անառողջ մտքեր…

Փշաքաղ Տատասկյան

20.10.2014

    «Փշաքաղ Տատասկյան» · «Դիմագիծ» | Գարեգին Միսկարյան