Ծովի մեջ քամի կար ամոքիչ, Քամու մեջ համ, բույր կար ծովի։ Էն օրը ծովից քամի էր եկել, Փոթորիկված, փրփրած ծովից, Սրտիս նուրբ լարերը մեղմորեն թեքել, Մի փոքր ծով էր բերել թովիչ։ Պապերի պապերի պարերի հուշերից, Պատերի գորգերից կարդացած նախշերից, Մի փոքրիկ դրվագ կար մեծ ծովի, Անծանոթ, անհաս, հորինովի՝ Մի բաժակ ջուր կար ծովից ծովի։ Էն օրը լողացա ծովում՝ ածովի։
Օլորե դը Բալզամ Ծովից ծովի
18.12.2017