Ոչ ոք չասաց թշվառիս՝ Նռան հատիկ, կեցցես դու, Մեր հարազատ թշնամի, Մեր դժբախտ երջանկություն։
Ոչ ոք չասաց՝ կուրծքդ բեր, Մեդալ կախեմ Մովսեսի, Մարտի ութին քեզ նվեր Լինի փառքը կրկեսի։
Միայն մեր լավ նախագան, Աղբյուրը մեր պաթոսի, Ասաց՝ ապրի Դիանան, Հանճարեղը մեր փեսի։
Ասաց՝ կեցցես, բեղմնավոր, Սյուժետառատ մեր գրիչ, Հաջորդ հերոսդ թող որ Լինի մի Սերժ Ազատիչ։
Հիմա հարցս. Արժանին, Միթե՞ նա չէ, մեծն Սերն, Ով մեզ մեդալ բաժանի, Ով մեզ լինի հավերժ տեր։
Դիանա Գրիգորյան Car ev naxand mardkanc
09.03.2018