Վերադառնալ ընթերցարան

325 · 11.03.2018

🌹 ի 🦉 յր

326 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Խոկումառատ գրչակի Խանձարուրի փչակի Պուճախի մեջ շչակի Յուղ է վառվում գերչակի։

Ծուխ է ելնում արդ փողեն, Որ դրոշներ փողփողան, Որ մեդալներ շողշողան Փարթամ կրծքին թռչնակի։

Բայց ի՞նչ անի, ի՞նչ անի, Գրչակը այդ երջանիկ, Խոկա, տոկա, ի՞նչ հանի Իր փչակից հոլանի։

Չէ որ, ինչ էլ մշակի՝ Քանի սով է ճաշակի, Մեր հարազատ թշնամին Յուղ պիտ վառի գերչակի։

🏇 🏦-բ+ա 🌹 ի 🦉 յր

11.03.2018