Էսօր Շերեմետևո օդանավակայանից մի տաքսի նստեցի՝ վարորդը հայ էր։ Մի քիչ խոսացինք, դեսից-դենից, իմացավ՝ ում տղան եմ՝ աչքերը լցրեց, թե. - Շատ կա՞, պապային ազատ արձակեն Ասի, որ եթե համաներում չլինի, երեք տարուց դուս կգա։ - Բա ի՞նչ կա Մոսկվա ես եկել։, -հարցրեց։ Ասի, որ գնացել էի Հայաստան պապային տեսակցության։ Հուզվեց։ Ոնց որ անչափ կարոտել էր Հայաստանը, ասի. - Հորոխպեր, բա ինչի՞ Հայաստան չես տեղափոխում ապրես, աշխատես։ Էս նույն գործը կարաս, չէ՞, Հայաստանում էլ անես։ Խոր հոգոց հանեց. - Է՜, տղա ջան, - ասաց, - կարո՞ղ ա գիտես սաղ կյանքս մասկվաներում տաքսավատ եմ արել։ Ես, որ Հայաստանում բիզնեսներ ունեի, Մասկվա տեղ կանֆետին «կակա» էին ասում։ Սուպերմարկետների ցանց ունեի, դեղատների ցանց ունեի, ցեխեր ունեի։ Դեպուտատ էի։ Տո, սաղ Հայաստանի պեսոկը մենակ ես էի բերում, աժժ ջան։ Հեյ գիտի հա՜․․․
Երտասարդ ձեռներեց Անդրանիկ Տարոնի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
պարանոյիկ.ամ
31.05.2018