Վերադառնալ ընթերցարան

355 · 26.06.2018

Ասք Մանվելի, Նալի և Թութխալի մասին

356 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Իմ ազգ-բանակ, իմ ժողովուրդ, Սառույց սիրտդ երբ հալվեց, Մի զավակդ դառավ մի գունդ, Քո մի որդին էն Մանվել։

Հայրենի հող, իմ ազգ-բանակ, Վես սարերի զուլալ ջուր, Վահագանծին հուր ու կրակ, Չեք տառապիլ էլ իզուր,

Որդիդ՝ Մանվելը քո քաջարի, Պայքարել է անձնազոհ, Կարիք լինի, թե պայքարի, Կպայքարի նորանոր։

Ահա, հեռվում մեր քաջ սպան, Զորքն իր առաջ է տանում, Թալանում է՝ ձեզ կթվա, Բայց նա՝ ինչպես խոպանում,

Լերկ, ամայի տափաստանի Լքված անտեր շինության Ինչքով իր մայր Հայաստանի Տունն է շինում, շենացնում։

Դուք մի դատեք զուտ ավերով Ու ավարով գործը իր, Եվ իմացեք, որ դարավոր Ճամփա ունի փորձը իր,

Եվ իմացեք՝ հերոսության Իր պատմության մեջ անբիծ, Նա հաղթել, և գոհությամբ Բարձր պահել անունն իր։

*****************

Մի օր, ահա, կռվից հոգնած, Եվ ավարը Կամազին, Նա տուն մտավ, տեսավ մի քած, Ներկ է քսում իր մազին։ - Ո՞վ ես, - ասաց, քաջ Մանվելը, Սիրո նետով խողխողված, - Ի՞նչ ես անում իմ տեղերը, Ո՞վ ներս թողեց քեզ, շան քած։ - Օ, մի լարիր, ինձ քո տնից, - Ճչած քածը գեղանի, - Ես կլինեմ քեզ կողակից, Զարդ կլինեմ սեղանիդ։

Միայն, թե դու տուր ինձ անկյուն, Ու տեռը բեռ մի դարձրու, Եվ կտեսնես՝ ինչ աննկուն Կամքի տեր եմ քեզ դարձնում։

Տես, թե ինչքան խտացրած կաթ, Ինչքան կովի գավյաձին, Կբերեմ, իմ Աշոտ Երկաթ, Իմ Մանվել, իմ գասպաձին։

Էսպես լսեց, քաջ Մանվելը, Սիրտը փափկեց մի տեսակ, Ասաց, - Դե լավ, ես քո տերը, Դու իմ ծառան շարունակ։

Էստեղ քածը դառավ մի ցոլք, Անհետացավ իր տեղում, Որպես երազ, որպես ցնորք, Որպես կտրած մի եղունգ։

Ու ձայն եկավ վերից նրան, - Մանվել, -ասաց ձայնը էն, - Դու բարի ես, ու ես հիմա, Մի բան պիտի քեզ պատվեմ։

Ի՞նչ է ուզում սիրտդ, ասա, Դաչա՞, արջե՞ր, առյուծնե՞ր, Հարո՞ւստ լինես մեկին հազար, Քյոխվա լինե՞ս, տանուտեր։ - Բոլոր, բոլոր, բոլորը այդ, Ու դրա հետ միասին, Գավյաձին ու խտացրած կաթ, Թող իմ դաչում չպակսի։

Ասաց Մանվելն ու էդ օրից, Չարը բռնեց Մանվելին, Նա ունեցավ այդ բոլորից, Ու մի բան էլ ավելին։

Սակայն հոգին ու Կամազը Ծախեց հրաշք էն քածին, Մանվելն հավսավ իր մուրազին, Դուք հասնեք ձեր ուզածին։

Օգ. Թումանյան Ասք Մանվելի, Նալի և Թութխալի մասին

26.06.2018