Ես տեղով թագուհի եմ՝ խանում. Ու հիմա եմ միայն հասկանում, Թե ոնց է կյանքը դժվարանում, Երբ ինքդ գնում ես խանութ,
Երբ ինքդ աման ես լվանում, Երբ ամբողջ հարդուկը ուսիդ է, Կամպոտ ես երբ փակում մառանում, Ու միակ օգնողն ամուսինդ է։
Թե ինչքան ծանր են օրերդ Երբ ձեռով լվանում ես շորերդ, Երբ սերիալ նայելու տրամ չկա․․․ Ու ահա մի փոքրիկ սպռավչկա.
Կմնայի ես հորանցս ախոռումը՝ Չէի լինի ես պերվայա լեդի, Չլիներ Սրժիկն իմ օրումը՝ Դառել էի ես յաբու մի ձի։
Դրա համար օզումըմ տոստ ասեմ. Խմում եմ Սրժիկիս կենացը, բանը․․․ Ինչքան որ ես եմ քեզ սպասել՝ Էդքան էլ թող սպասի Վանեցյանը։
Ինչ որ արել ես՝ լավ ես արել, Ինչ որ կերել ես հալալդ իլի, Քո առաջ Քոչարյանն է պարել, Լևոնը լցրել է քեզ գինի։
Ոնչիչ, որ հիմա դու նվազ ես, Ոնչիչ, որ փչում ես շունչդ, Ծնունդդ շնորհավեր, մուրազս, Պաչում եմ էդ մռութդ, դունչդ։
Վեչնը տվայա՝ Ռիտա Ալեկսանդրովնա Ս դնյոմ ռաժդենիյա, Չիբուռս
П.С. Ավետին ասեք՝ սրան թող մի հատ կոխտա մուզիկա գրի, սավմեստնի երգենք
30.06.2018