Կուժը ուսին, գավը ձեռքին Ջուր էր ծախում մի տղա Ու խոսքերով քաղցր երգի Գովերգում էր ջուրն իր նա. - Ջուր եմ պահում իմ կուժում, Ջուր եմ ծախում իմ կուժից, Հազար ցավ է այն բուժում, Փրկում չարից ու տույժից։
Ով փորձում՝ չի հագենում, Ով խմում՝ չի կշտանում, Ով ըմպել է գեթ մի կում, Կյանքում էլ չի վշտանում։
Ջուր եմ պահում իմ կուժում, Ջուր եմ ծախում իմ կուժից, Հազար ցավ է այն բուժում, Ջուրն իմ անուշ ու բուժիչ։
Մի խեղճ տղա, կուժը ուսին, Ընկած հալից ու ուժից, Արցունքն աչքին, վիշտն երեսին Ծախում էր ջուրն իր բուժիչ։ 18.08.2018