Վերադառնալ ընթերցարան

403 · 19.12.2018

Ցնցուղի տակ

404 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կյանքի ձեր պայքարում փառքի համար, Տառապանքի համար պայքարների, Ես կենսուրախ ու խենթ մի սիրահար, Չսիրեցի ձեր կյանքն անտանելի։

Տեղ չմնաց, որ էլ չծիծաղեմ, Փորձեմ շուրջս ցանել ուրախություն, Բայց ձեր լացը տեսա ձեր փոխարեն, Ու լավագույն դեպքում մահ լռություն։

Կանեփի մեջ աճած նշենու պես, Դուք քաշեցիք ձեր մեջ համը նրա, Դուք պատյանը առաք որպես երես, Ու չուզեցիք ներսից հասունանալ։

Դուք չուզեցիք ներսից լինել ուրախ, Ուրիշների համար ապրել չսիրեցիք, Ճանաչեցիք կյանքը որպես ուրագ, Միայն օգուտ քաղել սովորեցիք։

Դուք ծիծաղի տեղը չարախնդալ, Ու ապրելու տեղը չմեռնելով, Կյանքի ձեր պայքարում՝ փառքի համար, Տառապանքը դարձրիք հաց ու մեռոն։

Մխիթար Ցոյ Ցնցուղի տակ

19.12.2018