Դուք մնում եք, ես գնում եմ, Ձեր ցավը տանեմ, Երբ եմ գնում, ուր եմ գնում, Տեղ հասնեմ՝ կասեմ, Ամեն մեկս ունենք կյանքում Առաքելություն, Իմ միսիան էլ գնալ-գալն է, Որպես փրկություն։
Վերջապես եկավ գիշերն, Գիշերն իմ ուզած, Դուք մնում եք, ես գնում եմ, Ուզած, թե չուզած, Դուք մազոտ եք ես, քաչալ եմ՝ Գլուխս խուզած, Ուստա քելե, ուստա չալե, Գնում եմ հուզված։
Արմեն Աշոտյան հատված «Սիկտիր լինելու նուրբ արվեստը» անավարտ պոեմից
06.03.2019