Վերադառնալ ընթերցարան

442 · 18.09.2019

Շունիկը

443 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վովան ուներ մի շունիկ, Չալպտուրիկ, սիրունիկ, Պահում էր իր թևի տակ Ու հաչացնում շարունակ։

Բայց հաչալուց բացի նա, Սուրճ էր դնում անխնա, Եվ գովազդում Վովային, Բեմի աստղ մեծ հային։

Տիրոջ հանդեպ սեր տածում՝ Ահ էր շուրջը տարածում, Ու հաչում էր օրնիբուն, Ինչպես աշնանը կկուն. - Վայ, ժողովուրդ, ձեզ մատաղ, Կոչս լսեք անհապաղ, Եկեք մերժենք Սորոսին, Սորոսական Թորոսին,

Ու Փանոսին, Կիկոսին, Պըլըպուղուն, Մարկոսին, Զուտ նրանց է մեղքը, որ Դուք սոված եք ու տկլոր։

Էդ Սորոսը սրբապիղծ, Բռնել է մի ստոր գիծ, Ուզում է, որ մեզ պղծի, Տափուկ շունը էդ գծծի։

Նա է ուտում մեր հացը, Թալանում աշխատածը, Էդ Սորոսն է բեղավոր Ամեն ինչում մեղավոր։

Եկեք, տղերք, շնովի Դունչ ծռենք էդ գողի, Գամենք սյունին ու խաչենք, Որ բոլորը ճանաչեն։

Հաչաց էնքան մինչև որ, Վովան մի օր գլխիկոր, Շանը թողեց հեռացավ, Ինքն էլ մի օր շուն դարձավ։

Էստեղ փոքրիկ շունիկը, Սիրտը ուռած ու լիքը, Անտեր մնաց, ու անտուն, Հանց փողոցի մի կատու։

Ոչ սուրճը կար, ոչ լափը, Ոչ բավարար էր թափը, Սոված, ծարավ, անոթի Դեգերում էր մեր լոթին։

Ինչպես ասում էր քեռին՝ Արհեստ ունես թե ձեռիդ, Սոված ես մինչ կեսօրը, Կգտնես քո ոսկորը։

Էդպես առավ էս թեման Հյուսիսի մի հարևան, Լափ տվեց նա էդ շանը. Նորից հաչաց անբանը:

Ու ավելի կատաղի, Ինչպես գամփռն էդ թաղի, Ձենը գցեց գլուխը, Քանզի միլիոն էր դուխը. - Հեյ, ժողովուրդ, ձեզ մատաղ, Կոչս լսեք անհապաղ, Եկեք մերժենք Սորոսին, Սորոսական Թորոսին,

Ու Փանոսին, Կիկոսին, Պըլըպուղուն, Մարկոսին, Զուտ նրանց է մեղքը, որ Մենք սոված ենք ու տկլոր։

Աթաբեկ Խռկոյան Շունիկը

18.09.2019