Վերադառնալ ընթերցարան

447 · 04.10.2019

(Առաջնորդի արիան)

448 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Արորն առա վարեցի, Ցորենը խաս ցանեցի, Շաղ տվեցի հերբեցիտ, Ջրվոր եղա՝ ջրեցի։

Բոյ քաշեց, հայ, մեծացավ, Ցորենս աշնանացան, Կանաչ եղավ, դեղնեցավ, Հասկը ուռավ, տռզեցավ։

Մանգաղն առա հունձ արի, Ցորենը փունջ-փունջ արի, Կալ կալսեցի, աղացի Պապենական ջաղացում։

Ալյուրն առա, ջուրն առա, Խառնեցի խմոր դառավ, Ալբանիայի, Նիցցայի Խմոր արի պիցցայի։

Խմորն առա, լոշ արի, Լոշի վրա բորշ արի՝ Լոլիկ, զեյթուն, զանազան Սուլուգունի, պարմեզան։

Ո՞վ կա, ասեք, էլ մեկը, Բերանը ծուռ ու թեքը, Պիցցայի մեծ վարպետ եմ, Խալով խալի, կարպետ եմ։

Ա. Խաչատուրյան «Պիցցայի ասպետները» օպերայից (Առաջնորդի արիան)

04.10.2019