Սավանը ճղված է տեղ տեղ, Ճեղքերից արյուն է գալի, Նեմրութը հայացքով անմեղ Նայում է Մերլինի խալին։
Կիսաբաց դռներից աչքերը Անթաքույց հետևում են մեզ, Նենրութը, Մերլինը, քաջքերը Տոնում են այսօր Տրնդեզ։ - Եկեք քաջքեր ծով սարերի, Եկեք Մերլին ու Նեմրութ, Արի Մոցարտ, եկ Սալիերի Գինի խմենք մեղրակութ։
Սալվադորը Վան Գոգի ականջը՝ Մոռացել, թողել է գնդում, Մերլինի ծիծաղը, քրքիջը Դըրըմբում է, դըմբում է, թընդում. - Դուք նայեք, մի, նայեք Նեմրութին, Գունատ է, ծեփի պես, գաջի, Չլիներ իմ կյանքում Քենեդին Կընտրեի հաստատ այս քաջին։
Պտտվում է աշխարհն անխոնջ Սալվադորի կտավին։ Նեմրութը այսօր վատառողջ է, Մերլինին ո՞վ կտանի։
Ո՞վ կտանի մեր Մերլինին, Գիրկն անբասիր նամռոտի՝ Թե չլինեն կինն ու գինին, Ով կյանք կտա Նեմրութին։
Սևանը ճղված է տեղ տեղ, Ճեղքերից արյուն է գալիս, Նեմրութը հայացքով արնեղ Ուտում է Մերլինին խալիս։
Միշել Մոնտեն Սալվադոր և Հելոուին
Սալվադոր Դալին Էս տարի Ապրեց ավելի երկար. թե՛ որպես ընկեր, թե՛ որպես նկար, թե՛ որպես եղածի տկար, բայց կենդանի վկա։
Գծում էր Դալին։ Գծում ու ջնջում էր։ Շուրթերը կծոտում, Ջնջում ու գծում էր. գութան էր, կթան էր, չորթան էր թան էր, աթար էր, թառ էր, կաքավ էր, հավ էր, աքլոր էր, լոր էր, ժայռեր էր, ձոր էր, գետ էր՝ պղտոր էր, ափերին սեզ էր, արտի մեջ դեզ էր, դեզի մոտ եզ էր։
Գծում էր Դալին, գծում սալ քարին, գրում, սալ քարին։ Տանջվում ու տանջվում էր, նկարում, ջնջում էր, ձեռքը դողում էր, միտքը թրևում էր, կառչում էր տառից. ամեն մի բառից, արևից, տերևից, ծառից, անտառից․․․ Տանջվում էր Դալին։
Սալ քարին գրված է Ստալին։
Հատակը պատված է ծղոտով։ Ծխում է Ստալինը իր խոտը։ Տարածվում է հոտը բարաքում ու բակում։ Երկինքը պիրկ էր, անկյունում գիրք էր, մեջտեղում՝ մի կին, գլխին սև կեպի, մի ձեռքին լիֆ էր, մյուսին՝ գալիֆե։ Ականջ կար, Աչք կար, Քիթ կար, Տեսնող Ու լսող չկար։ Ախ, չկար, աղջկա հոտն առնող չկար։
Սեղանին գեղանի մի սալ էր դրված, ու վրան գրված էր՝ Գրբաց։ Կողքին մի կարմիր դագաղ, վրան՝ մի մուրճ ու մանգաղ։ Դալին հարվածում է սալին։ - Գի՞ր, թե՞ ղուշ, - կանչում է Գրբացը, բայց բաց է մնում հարցը։ - Ղո՞ւշ, թե՞ գիր, - կանչում է կրկին, բայց ում է հետաքրքիր անցած- գնացածը։ Բոլորին Ապագան է հուզում։ Բոլորը Ապագա են ուզում. - Երբ կգա՞ Ապագան, Կանչում է վերչնական. - Չկա, չկա, չի գա- ողբալի բղավում է Դալին։ - Ապագան ձերը չի, Ապագան մերը չի, Անցյալի ցավերը փակել են քաջքերի աչքերը։ - Իսկ կի՞նը։ - Կինը անմեկին է։ Ուրախ է, տխուր է, ուրագ է, սղոց է, կրակ է, հնոց է։ Աշնանը խաշամ է, ձմռանը ձյուն է, ամռանը, վառման է, գարնանը բույն է։
Թաբուլե, տոլմա, բաստուրմա, սուջուխ։
Քնած է արջի ականջում Մի լու։ Մի ուլ մայում է անդուլ։ Նայում է երկինքից Անդոն։ Պանթեոն կամերտոն, բադմինտոն, սաքսաֆոն, Սիֆոն։ Դոդ։ - Ո՞ւմ հերթն է, - Կանչում է Դալին թնդալի։ - Ստենդալի։
Սա է իմ ունեցածը, Իմ օրվա հացը, Մեկ ազգ-մեկ մշակույթ, Մեկ երգ-մեկ համույթ, Ազգ-բանակ, Առաջնորդ-դագանակ, Օջախ-ընտանիք, Հզոր Հայրենիք- Կարիք- Բարիք Տալիք- Ակնկալիք, Ապագայի, գալիք, պայծառ, հանդեպ, հույս, սեր, հավատ․․․ կայֆավատ։
Առաջնորդը բացել է օդը, - Մթերել ենք խաղողը, Օդից հանել ենք օդի փողը, Բացել ենք բոլորի օդերը, Մեծացրել բոլորի դերը։ Զգո՞ւմ եք ազատության հոտերը։ Շնչեք-արտաշնչեք, Շնչեք-արտաշնչեք, Շնչեք, պահեք․․․ Ագահ եք, Անբան եք, Անփորձ եք, Անգործ եք, Ալարկոտ, Պարծենկոտ․․․ Անեկդոտ․․․
Ու էն ա, Աճել ա ՀՆԱ-ն Աճել ա ՏԱՑ-ը։
Կոշկակար Մնացը Գնացել է Հացի. Մի հոգուն Առել է մի բոքոն, Մի կտոր մատնաքաշ, Կես կիլո լավաշ. Մնացը նպաստել է ՀՆԱ-ին ու ՏԱՑ-ին։ Կարո՞ղ ենք ասել՝ Մնացը հերոս է։ Կարող ենք։ Կարո՞ղ ենք փաստել՝ ավազակ չի, գող չի․․․ երկու երեխա է պահում ու մի կին, Ոչ կյանքում նեղացրել է մեկին, Ոչ մեկի թանին թթու է ասել, Սպասել է, սպասել, սպասել, Մի օր էլ, հոպ՝ Առաջնորդը բացել է օդը․․․
Մնացը ուրիշների նման չի՝ Խաղամոլ չի, թալանչի, Մնացը սիրում է իր երկիրը, Իր կինը Ասեղնագործում է, Իսկ ինքը փորձում է՝ դառնալ ոչ չարչի, ոչ խոպանչի.. Մնացը երազում է լինել փինաչի։ Կարող ենք ասել, որ մնացը Օգնում է, որ աճի ՏԱՑ-ը՝ վճարում է հարկերը, ծաղկեղնում երկիր: Իհարկե․․․ Առաջնորդը բացել է օդերը, Շնչի-արտաշնչի, Շնչի-արտաշնչի, Շնչի, պահի․․․
- Խմենք այս պահի կենացը, - Խմենք կանանց կենացը - Էն քածը, բայց ինչ քոքված է։ - Մազերն էլ ներկած է - Լաքած է - Լավ քած է - Բայց բոցը դա չի՝ Էն հետինն է չարչի։ - Ընգե՜ր, դա մարդ չի․․․ - Խմենք մարդկության կենցաը. լավ մարդկանց կենացը, մեր ու ձեր կենացը - Մարդը պատկերն է Արարչի մարդն առանց մարդու մարդ չի, - Խմենք մարդ ստեղծողի կենացը։ - Խմենք ծնողի կենացը, մեզ աշխարհ բերողի կենացը։ - Ծնողը մնում ա ծնող՝ Կապ չունի խաղամոլ, խմող։ Ծնողը սրբություն ա - Ծնողը մեծություն ա։ Մինչև ծնող չդառնաս, չես իմանա ծնողի ղադրը։ - Մի ընկեր ունեի, անունը Բադրի, Ասում էի՝ Բադրի ջան, ասում էր՝ հա ջան։ - Խմենք ընկերների կենացը։ - Ընկերը սրբություն ա - Ընկերը մարդկություն ա - Ընկերը ախպորից քաղցր ա - Ընկերը բոլորից բարձր ա - Նեղության մեջի մեր ընկերների համար - Մի ընկեր ունեի՝ ազգությամբ եզդի, անունը՝ Ամար։ Համեստ էր, բայց՝ համառ։ Ասում էի. «Ամառ ջան»։ Ասում էր. «Հա ջան»։ «Հայաստանը քո հայրենի՞քն ա», «Ինքն ա» - Հայրենիքի կենացը - Հայրենիքը սրբություն ա - Հայրենիքը մեր օջախն ա, Ժողովուրդը՝ մեր ընտանիքը։ - Խմենք ընտանիքի կենացը - Խմենք հայրենիքի կենացը - Անու՜շ - Անու՜շ, ընկեր Վանուշ - Արա, սա երկիր չի՝ Թող կորչի։ Հենա, կռված տղերքը, մինչև կոկորդը լիքն են՝ հացի փող չունեն․․․ - Գործ չունես, - Կռված տղերքի կենացը - Թող անպակաս լինի կռվածի սեղանից հացը - Զինվորների կենացը աչքս միշտ թաց ա, սիրտս միշտ բաց ա․․․ - Լավ է, որ մերը բանակում չի։ - Բարև, Գագաս, էդ էր պակաս - Մեր կենացը - Մնացի կենացը - Գնացի կենացը - Դուռը ո՞վ բացեց, - Պալատում քամի ա, փակեք - Բացելուց առաջ, բարի եղեք, թակեք․․․
- Քանյե Վեսթ- Դը բեսթ։ - Լսի, շատ նյաշն ա Քիմը։ Իմն ա, լրիվ իմը։ Տեսա՞ր նախագահի հետի նկարը։ Բա, վրչոյի հետի սելֆին, Կյանք ա Քիմը, իսկական դելֆին։ - էդ ինչ ա - Ինչպես թե՝ ի՞նչ ա, սելֆի՞ն - Դա գիտեմ էն մեկը - Դելֆի՞ն - Ըհը - Դե, ձուկ ա - Ծիտ ա - Դելֆի՞նը - Չէ, Քիմը - Բա ջինսից շորտիկը - Տիպ ա - Բա դրա տուտուզը - Դուզ ա - Մուրազ ա - Երազ ա - Շիրազի ասած՝ Արազ ա - Շիրազը ո՞վ ա - Շիրա՞զը․․․ բանաստեղծ - Անկեղծ - Հա, էլի․․․համարյա Չարենցի նման - Չարենցը փողոց ա - Չարենցը բոց ա կրակ ա, ճրագ ա - Լսի, իսկ գիտե՞ս, թե ինչ ա ՀՆԱ-ն - Չէ - ՏԱ՞Ց-ը - Չէ․․․ դա էլ իմ բացն ա - Դե լավ ես գնացի - Դե պակա, - Լավ, բա՜յ
Տիկ-տակ, տիկ-տակ։ Հալվել է Դալիի ժամացույցը։ Դալին փակվել է խցում, Անկյունում զնդանի։ - Անի, նանի, - Ջանի - Մարալը ծնում ա, հասի։ - Դեռ շուտ ա, կսպասի։ - Ջրերը գնացին - Քոռացա, լա կացի․․․ Այ տղա Սերոբ, Մարալը ծնում ա, - Ո՞ւր ա - Ո՞վ, ե՞ս - Որտեղ ա, - Ջհանդամի ճոթերին, գոմում ա - Կսպասի - Այ տղա, ո՞նց կսպասի, Հասի։ Հորթը կխեղդվի - Արուս, մի խեղտի, համբերի մի պրծնեմ էս կեղտից - Ես կավլեմ, դու գնա գոմը Մարալը առաջին ծին ա - Գնա քո գործին, հա՞ Մարալը ձիգ ա, Հերիք ա Գլուխս տանես - Հանես, ասում եմ՝ էդ ավելը թող, Վեր կաց գնա գոմ։ - Այ կնիկ, դու խոմ․․․ - Նանի, նանի, նանի, Մարալը ծնեց - Է՞գ ա, թե՞ որձ - էգ ա, չէ, որձ ա, չէ, էգ ա Չտեսա - Բա ուշքդ որտե՞ղ էր, հերիք ա, եկ դեսը, Ու գնա դաս արա, Դաս արա՝ մարդ դառնաս, Չդառնաս քո պապ Հանեսը՝ Պահակ՝ էս կորած մունդառ անտառին։ Տուն դառի․․․
Սալվադոր Դալին Էս տարի վերջապես իրենը գտավ։
գյուղաներկ Կտավ
28.10.2019