Ա՞խ, էս ինչ դավ, էս ինչ «պաս» էր, Ո՞նց եք խեղում երազս նոր․․․ Լուսահոգի տատս կասեր՝ Էրեգ լավ էր, կանց վուր էսօր։
Փորձ արեցի հեղափոխվել, Ձևափոխել երկիրը զոր, Սակայն, ո՞ւր ենք թևակոխել. Էրեգ լավ էր, կանց վուր էսօր։
Հիմա նստել, միտք եմ անում. Թե ո՞ւմ տվի երկրի ղեկը, Խոսելուց զատ ի՞նչ են անում Թրաշապատ էս տղեքը։
Թավիշն առել դրոշի տեղ, Պոպուլիզմը հիմն են արել, Ոչ հարգանք կա, ոչ մարդատեղ Դնել գիտեն, ոչ մեծարել։
Ի՞նչ կլինի համատարած Աշխարհածեփ ազգիս հալը, Ո՞նց պիտի ձեզ պահի Աստված, Մինչև կրկին մեր ետ գալը։
Ախ, ոգեղեն իմ մարմինը Հաշիշի մեջ եթերային, Բաց ասել է, մերժել հինը, Տենչում է լոկ ապագային։
Ժամն է եկել, ինձ լավ լսեք. Փրկությունը կգա փեսով, Տատիս նման հետո չասեք. Էրեգ լավ էր, կանց վուր էսօր։
Ս. Սարգսյան Իմ ելույթը ԵԺԿ բարձր ամբիոնից
21.11.2019