1) Շուտով կգա Նոր տարին, Ծափ, ծիծաղ շաշ-շաշ, Լցոնած աղբատարին Կարոտել ենք մենք շատ, շատ։
((Կրկներգ) Հեյ ջան, արի Նոր տարի, Նոր ծիծաղ բեր, նոր երազ, Քաղաքապետարանին Բեր աղբատար նոր Կամազ։
2) Բուդ, բաստուրմա ու սուջուխ, Տոլմա, աղցան ու չարազ, Շուտով կուտենք սրտաբուխ, Կկշտանանք հազիվհազ։
((Կրկներգ) Հեյ ջան, արի Նոր տարի, Նոր ծիծաղ բեր, նոր երազ, Կանցնեք շուտով աթարի, Երբ թանկանան լույս ու գազ։
3) Արի, բարի Նոր տարի, Հինը տանի ցավ ու դարդ, Նոր վարկատուն նոտարից Թող թուղթ չուզի ու բարաթ։
(Կրկներգ) Հեյ ջան, արի Նոր տարի, Նոր ծիծաղ բեր, նոր երազ, Նոր տարվա մեր աթարին՝ Վարկով առած ունիտազ։
Վալերի Լեոնտև Ջինգլ Բել և Ջանգլ Հայկ
11.12.2019