Վերադառնալ ընթերցարան

470 · 15.12.2019

Մեր թագավոր ախպեր Արմեն հոպարիս

471 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վույ աման, աման, ջան աման, Նախագահ լինելուց լավ բան, Կեր, խմի, քեֆ արա շարունակ Աշխարհը խալի է ոտիդ տակ։

Պար բռնի, պար արի, Արմեն ջան, Կանադա, Սոմալի, Կամբոջա, Աշխարհը նախանձի քո պարին, Ես մեռնեմ հոպարի ջիգյարին։

Աշխարհը շշմի թող քո ձեռի Պաղպաղակ, համբուրգեր, կոկտելից, Նախանձեն լորդեր ու լորդուհի, Քեզ նման նախագահ ով ունի։

Վույ աման, աման, ջան աման, Նախագահ լինելուց լավ բան, Կեր, խմի, քեֆ արա, նախագահ, Գլխինդ թագ է ու տակինդ գահ։

Գվեն Մեր թագավոր ախպեր Արմեն հոպարիս

15.12.2019