Առաջինն աթոռն անդունդ գլորվեց, հետո՝ մահճակալը ընկավ, հետո՝ սեղանս։ Ե՛ս հրեցի ցած։ Չեմ թաքցնում դա բնավ։ Հետո մայրենի ողջ բառարանը, Նկարը ընտանյոք հանդերձ, Հետո չորս պատերը և վառարանը։ Մնացինք վերարկուս ու ես։ Ցտեսություն թանկագինս։ Հանիր մատանին, Մոդայի ցցուն բանբերը։ Կարող ես թքել դու նրա դեմքին, Ով կզբաղեցնի իմ տեղը։
Ի Բրոդսկի 25.05.2015