Կռիվ-կռիվ ու պատերազմ։ Բարձին թողած մի փունջ երազ, Երազ անէ, անէջ, անկազմ, Կռիվ-կռիվ ու պատերազմ։ Սոված, ծարավ, մերկ, անոթի, Առանց խղճի ու ամոթի, Օրվա հացի, պտղունց աղի Համար ելած կռիվ խաղի՝ Կռիվ խաղի՝ միապաղաղ Միապաղաղ-արնաշաղախ, Արնաշաղախ-արնալվիկ, Աշխարհով մեկ ցաք ու ցրիվ, Աշխարհի մեջ խառն ու խռիվ Պատերազմ ու կռիվ-կռիվ։
Սովետական գերմանացի
01.12.2015