Վերադառնալ ընթերցարան

103 · 17.01.2016

Վերջին երգը Շուշանի

104 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ասի մտնեմ, տեսնեմ ո՞նց եք, Տեսնեմ ի՞նչ կա ֆեյսբուքում, Մտա՝ տեսա ազգի որձ, էգ Շուշանին են ֆեյսբուքու՛մ։

(կրկներգ) Ցընգլ, մընգլ ֆեյսբուքում, Ցընգլ, մընգլ ֆեյսբուքում, Ֆեյս ենք բքում ու բքում, Ցընգլ, մընգլ ֆեյսբուքում։

Ասի՝ այ մարդ սիրուն շոյեք, Հարգեք, որ ձեզ խնամի, Գուցե, ինչպես սիրուշոյենք, Սերժին դառնան խնամի։

(կրկներգ) Ցընգլ, մընգլ խնամի, Ցընգլ, մընգլ խնամի, Քլնգում ենք խանումին, Ցընգլ, մընգլ խնամի։

Չես հասկանո՞ւմ, մեր Շուշիկը, — Ասին, — մտքում իսանի, Երազում է, որ Սաշիկը Իրեն երկու կես անի։

(կրկներգ) Ցընգլ, մընգլ կես անի, Ցընգլ, մընգլ կես անի, Կեսը տա մեր կեսարին, Ցընգլ, մընգլ կես անի։

Աշուղ Բաեղուշ Վերջին երգը Շուշանի

17.01.2016