Լինում է մի սար, Էն սարում մի ծառ, Էն ծառում փըչակ, Փըչակում մի բուռ Հաշիշ ու պլան Ու վրան կկուն։
Կո՛ւկու, կո՛ւկու, կանեփ, հաշիշ, Ե՞րբ պիտի ձեզ քաշեմ մի քիչ, Թըռչե՜մ, ուռչեմ, Ուրախանամ... Երգում էր բառիկ Կըկուն. Մին էլ, ըհը՛, Սաշիկն եկավ։
— Էս սարը իմն է, Էս ծառը իմն է, Ծառում փըչակ կա, Պլանով մի բուռ, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու, Քանի՞ քաշ կա, քանի՞ հոգու։ — Երեք հոգու, Սաշիկ աղա։ — Երեք հեգո՞ւ, ու այ տղա, Ո՞նց չես ասել, դու, անամոթ, Մի քաշ ղըրկես Սերժիկի մոտ։
Ձըգի շուտով մի քաշը ցած, Թե չէ՝ հըրեն Սերժիկը սըրած, Գընամ բերեմ, Հացդ կտրեմ...
— Վա՜յ, չփակես, Աստված սիրես, Էս մինն ահա Առ քեզ, աղա, Միայն թե էդպես Մի փակիլ մեզ Գործով–տեղով, Ամբողջ ցեխով․․․
Խնդրեց բառիկ Կըկուն ու կոշտերից մինը ձգեց ներքև։ Սաշիկը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, վիշ-վիշ, Կանեփ, հաշիշ, Ո՞ր սև բառում, Սաունայո՞ւմ, Որ նարկոշին Հանիր լոքշից։ — Վայ–վա՜յ, վիշ-վիշ, Կանեփ, հաշիշ։
Լաց էր լինում բառիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Սաշիկը ետ եկավ։
— Էս սարը իմն է, Էս ծառը իմն է, Ծառում փըչակ կա, Հաշիշով մի բուռ, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմար Կըկու, Քանի՞ քաշ կա, քանի՞ հոգու։ — Երկու հոգու, Սաշիկ աղա։ — Երկու հոգո՞ւ, բջի տղա։
Ա՛յ, չարամիտ դու անասուն, Լսիր, տես քեզ ինչ եմ ասում, Ի՜նչ, ուզում էս Սերժիկը գա՞, Գաղթես՝ դառնաս օտարակա՞ն… Ձըգի շուտով մի քաշը ցած, Թե չէ՝ Սերժիկը հըրեն սըրած,
Գընամ բերեմ, Հացդ կտրեմ… — Վա՜յ, Էդ չանես, Աստված սիրես, Էս էլ առ տար, Ու թող դադար՝ Վերջինը գեթ Մընա ինձ հետ… Աղաչեց բառիկ Կըկուն ու երկրորդ քաշն էլ ձգեց ներքև։ Սաշիկը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց։
— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ, Ընչի՞ համար Եկա ես սար, Տուն շինեցի, Գործ դրեցի…
Սաշիկն եկավ, Տարավ, կերավ, Շուրջ երկու քաշ, Սաշիկն անտաշ։ Լաց էր լինում բառիկ Կըկուն։
Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Բյուրոն անց էր կենում էն կողմերով։ Լսեց Կըկվի լացի ձայնը։ — Էդպես տխուր ու զարհուրիկ Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ։ — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր։
Սաշիկն եկավ էն սրտամեռ, Գըլխիս էսպես փորձանք բերավ, Ունեցվածքս տարավ, կերավ։ — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու, Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Սաշիկի։ Ոն՜ց թե Սերժը իմն է՝ կասի։ Ո՞վ է տըվել էն լըրբին Սերժ։ Սերժը ամենքիս է հավասար… Ո՞վ կըթողնի վեր կենա նա
Ամբողջ Սերժին գա տիրանա, Անունը տա Սերժի կացնի, Սրան-նրան սուտ վախեցնի, Ու մինն էսօր, մյուսը—երեկ, Կեսը տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին Ո՞վ է տըվել Սերժի կացին։ Մին էլ որ գա ու սպառնա, Մի՛ վախենա, քըշի գնա։ Էսպես ասավ Բյուրոն ու թըռավ գընաց։
Ահա կրկին Սաշիկն եկավ։ — Էս սարը իմն է, Էս ծառը իմն է… Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝ — Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ։ Ո՞վ է տվել քեզ Սերժիկին, Սերժը հավասար է ամենքին։ Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել, Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
Ունեցվածքս տըվել եմ քեզ… Կորի՛, գընա, դու չար աղվես, Հերիք ինչքան սուտ ես ասել։ Հիմի գիտեմ, չեմ վախում էլ։ Սերժիկ չունես գործս փակես։
— Ո՞վ ասավ քեզ։ — Բյուրոն ասավ։ — Բյուրոն, լա՜վ։ Ու Բյուրոի վրա բարկացած Սաշիկը պոչը քաշեց, հեռացավ։ Գնաց մի բառում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է։ Բյուրոն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռան եկան վրեն իջան, որ աչքերը հանեն։ Սաշիկը՝ հա՛փ, հանկարծ բռնեց։ — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜, Սաշիկ աղա…
— Ա՛յ դուք կռավան չարալեզու, Ո՜նց թե Կըկվին ասել եք դուք, Թե ես Սերժիկ եղբայր չունեմ… Եղբայր չունե՜մ… տերդ թաղեմ… — Վա՜յ, քեզ մեղա, Սաշիկ աղա, Մենք ենք ասել, չենք ուրանամ, Մեզ քըրքըրի, մեզ կեր հում-հում, Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի, Բայց մեր վերջին խոսքըս լըսի։
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ, Էնպես շատ թանկ հանքեր ունեմ, Որ չես գըտնի դու քո օրում Ոչ Թեղուտում, ոչ Ղափանում։ Ընչի՞ համար էն ահագին Գանձը կորչի հողի տակին։ Արի գընանք, հանենք տանք քեզ, Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս… Թե չըլինի ու սուտ դուրս գանք, Մենք հո հարյուր տարի է կանք…
Բացի այդ էլ, Սաշիկ ախպեր, Սերժի արարծ ամեն մի քայլ, Ընդունելով որպես մի քյալ Ընդունում ենք, որ ձեր ղազն ենք Կոալիցիա եկեք կազմենք։
Ճարի վերջը Հովհաննես Թամամյան
21.01.2016