Կար չկար մի ջրաղացպան կար։ Այս ջրաղացպանը ուներ երկու աղջիկ՝ Որմզդեղն ու Որմզդուխտը։ Նա անչափ շատ էր սիրում իր աղջիկներին ու ամեն անգամ աշխատանքային օրվա վերջում տուն վերադառնալիս իր հետ փոխինձ էր բերում աղջիկների համար։ Աղջիկներն էլ իրենց հորն էին շատ սիրում և միշտ, երբ նրանից վերցնում էին փոխինձը, հոգաչափ շնորհակալ էին լինում նրան, ինչպես որ մայրն էր սովորեցրել, ապա խաշիլ էին պատրաստում և երեկոյան սեղանի շուրջ նստում, վայելում էին ամբողջ ընտանիքով՝ ջաղացպանը, ջաղացպանի հայրը, մայրը, կինը և երկու աղջիկները։
Այսպես երկար ապրեցին նրանք իրենց ընտանիքով հաշտ ու համերաշխ, և էլի կապրեին այդպես, եթե մի չարաբաստիկ օր հարկայինը չգար ու ջրաղացպանից չպահանջեր ստվերից դուրս գալ և մտնել օրենքի դաշտ։ Օրենքով աշխատելու մասին բոթը լսելով ջրաղացպանը շատ տխրեց և բարկացավ։
Բայց որքան ավելի մեծ էին նրա ցասումն ու տխրությունը, երբ նույն օրը աշխատանքից հոգնած վերադառնալով մտավ տուն և տեսավ, թե ինչպես մի խումբ գրանտակեր ակտիվիտներ՝ ներխուժելուվ իրենց բնակարան բռնաբարել են երկու աղջիկներին, կնոջը, մորը, իսկ հորն էլ ամորձատել։
Խեղճ ջաղացպանը զայրույթից չէր կարողանում գտնել տեղը։ Տեսնելով այդ ամենը, նա հետ շրջվեց, ու կրկին գնաց դեպի ջրաղաց։ Մտավ ներս, փակվեց այնտեղ և շուրջ քառասուն օր ոչ մեկին չթողեց իր մոտ մտնեն ու ինքն էլ դուրս չեկավ այնտեղից։ Մինչև որ քառասուներորդ օրը կինը մի կերպ համոզեց նրան դուռը բացել, ասելով, որ հույժ կարևոր գաղտնիք ունի հայտնելու։ Ներս մտնելով կինը ասաց․
— Իմ թանկագին, իմ սիրելի ամուսին։ Ես հասկանում եմ քո ապրումները կապված վերջին իրադարձությունների հետ։ Բայց դու պարտավոր ես իմանալ, որ իմ համար դա առաջին դեպքը չէր, որ ես լինում էի քեզնից բացի էլի ինչ-որ մեկի հետ։
Դու իզուր ես այդքան ծանր տանում նաև աղջիկների բռնաբարության հարցը, քանի որ նախ նրանք հաճույքով էին տրվում, և երկրորդ, դու կարող ես հանգիստ լինել նաև այն պատճառով, որ նրանք քո աղջիկները չեն, այլ մեր աջ կողմի հարևան դերձակի և ձախ կողմի հարևան ծրագրավորողի։ Այնպես որ նրանց համար անհանգստանալու ոչինչ չունես։
Հորդ հետ կապված կա մի լավ և մի վատ նորություն՝ լավը այն է, որ մայրդ երեկ խոստովանեց՝ հայրդ քո կենսաբանական հայրը չէ։ Իսկ վատը այն է, որ քանի որ մինչև քո ծնվելը շատ են եղել մորդ պատահական կապերը, նա դժվարանում է ասել, թե հատկապես ով կարող է լինել քո իրական հայրը։
Ջրաղացպանը շշմել էր։ Նա այլևս չէր ցանկանում լսել կնոջը, այդ պատճառով էլ նրան խնդրեց բոլորին կանչել ջրաղաց։ Երբ բոլորը հավաքվեցին, ջրաղացպանը հարցրեց նրանց, թե արդյո՞ք այն ամենը, ինչ պատմել է կինը՝ իրականություն է։ Եվ բոլորը հաստատեցին այդ ամենը, բացի դերձակից և ծրագրավորողից, քանի որ նրանք համոզված չէին, թե որ աղջիկը որ մեկինն է։ Եվ այդժամ ջրաղացպանը գլուխն առավ ափերի մեջ, շատ լացեց, հետո լքեց իր ջրաղացը ու գնաց դարձավ ոստիկանական ջրցան մեքենայի վարորդ։
Ջրաղացպանի տխուր պատմությունը Գրիմ Ախպերներ
07.03.2016