— Ա՛ռ, գլխարկդ դի՛ր, գլուխդ չսառչի։ -Եղանակը տաք ա, թող մնա։ -Իրիկունները ցուրտ ա անում, ա՛ռ, դի՛ր։ -Տու՛ր, տուր՝ դնեմ, թե չէ քեզանից չեմ պրծնի։ -Էշը թամբե՞լ ես։ -Թամբել եմ։ -Խուրջի՞նը... -Հա... -Մեղուների փեթակը փակել ես։ -Իրիկունն եմ փակել։ -Մեղրը չվերցրի... -Բա ուշքդ ո՞ւր էր։ -Հիմա կբերեմ։ Մինչև դու էշը կապից հանես, ես մեղրը վերցնեմ՝ գամ։ -Շուտ արա, օրը ճաշ չսարքես։ -Ճաշ ասիր... Մխիթար, ճաշը դրե՞լ ես սառնարան... -Իա՜... ա՞յ կնիկ, էդ էլ ես պետք ա անեի՞... -Ուտելիս լավ էլ ուտում ես... ճաշը սառնարան դնելը ինչ էր, որ էդպես փնչացնում ես վրես։ Մեղրը վերցնեմ, ճաշը սառնարանում դնեմ՝ գալիս եմ։ Դու էշը կապից հանի... -Չուշանա՛ս -Չեմ ուշանա, հրես եկա։ * -Էս կաղնին էս անտառի ամենահին ծառն ա։ Առաքել պապս ասում էր, որ Անդրանիկի զորքը սրա տակ ա հանգստցել։ Էստեղ ա հերս եկել ու միացել Անդրանիկին։ -Գիտեմ, պատմել ես... -Էս քեզ համար չեմ պատմում։ Չես ուզում՝ մի՛ լսի... -Դու առաջդ նայի, խուրջինը ծառերին չտաս՝ ձվանը ջարդես։ -Գործիդ մնա, էշը էս ճամփեն ինձանից էլ, քեզանից էլ լավ գիտի։ -Էշը ճամփեն գիտի, բայց գիտի՞, որ խուրջինի մեջի ձվերը կարող ա ջարդվեն։ -Թղթով փաթաթած չի՞ -Փաթաթած ա, բայց թող էշդ արխեյին չընկնի։ Խուրջինը, որ չախերին տվեց՝ ձուն փաթաթած-չփաթաթածին չի նայելու։ -Այ, էս բացատում Կամփոն սպանել ա Գյուլուբաղի քյոխվին՝ Օսեփին։ -Օսեփը Գյուլուբաղի քյոխվեն չէր, Խոժոռնու Քյոխվեն էր։ -Իմ հերն ա սպանել, ես չգիտե՞մ, թե որտեղի քյոխվեն ա եղել։ -Դու մի մատը էրեխա ես եղել, շա՞տ ես հիշելու, թե ով էր։ -Հա՞... դու էլ տարիքդ առած կնիկ էիր, չէ՞... ամեն ինչը ական-ական հիշում ես։ -Դե, որ լավ հիշում ես, դե ասա, թե ինչի սպանեց։ -Դու լավ էլ գիտես, ինձ էլ մի՛ խոսացրու... Թե՞ մտածում ես հիշողությունս կորցրել եմ... -Չէ, դու ասա... ասա, որ քյոխվեն մորդ փախցրել էր։ -Գլուխը պատին էր տվել, որ փախցրել էր... Կամփոյի կնգան ո՞վ կարար փախցներ... -Բա ի՞նչ էր արել, որ չէր փախցրել։ Երկու օր էլ ծմակի իրա տանը պահել էր... -Սուտ ա, դու իմ հոգու հետ քիչ խաղա... դու լավ էլ գիտես, որ մերս մի օր էլ չի մնացել քյոխվի տանը։ Խաբարը հենց հասել ա, հերս գնացել ու հետ ա բերել... ու դա հենց նույն օրն ա եղել... -Իմանամ, էդ հերդ Յաստիղարի սարից Խոժոռնի ղշի թևով հասա՞վ։ -Խոժոռնի չէ՝ Գյուլուբաղ... -Թող լինի Գյուլուբաղ... -Առաքել պապն ասում էր, որ հորս ձիու պես ձի ամբողջ Բոշչալույում չի եղել։ Անդրանիկի բանակում, Անդրանիկի ձիուց հետո Կամփոյի ձին ա եղել... -Հա... էդ լուրը հասցնողն էլ երևի Անդրանիկն ա եղել իրա ձիով, որ կարեցել ա կես օրում լուրը հասցնի, հերդ էլ կես օրում գա ու կնգան փրկի... -Քո համար նորությա՞ն ա, որ ղարա խաբարը շուտ ա տեղ հասնում... -Խուրջինը մի քիչ առաջ քաշի՛, խեղճ հայվանի գափերին ա տալիս... -Դու էշի դարդը մի՛ քաշի... -Շատ կա՞, որ Պլոլիկ քարի ձորը հասնենք։ -Չէ, բան չմնաց... -Դե, ախպրի մոտ էշը կկապես՝ մի քիչ շունչ քաշենք։ -Հա, համ էլ ջուր կխմենք։ Պլոլիկ քարի ջուրն ուրիշ ա... * -Վարսենիկը բաժանվեց։ -Խանումի՞... -Հա, հորանց ա եկել։ Մեծ ախպերը՝ Հարութը, չի ընդունում... Խանումը եկել, ասում էր. «Կլինի՞, էս գիշեր Վարսենիկը ձեր տանը մնա, մինչև Հարութի հետ խոսենք, հասկացնենք, որ օտար չի, իրա քիրն ա, որ կյանքում ամեն բան էլ պատահում ա»։ Չոլում չեն թողնելու... -... -Չե՞ս լսում... -Լսում եմ... Բա, ինչի՞ ես հիմի ասում... -Բա, ե՞րբ ասեի... Առավոտ՝ դու մտար գոմ, Խանումը եկավ մեր տուն... -Եկա տուն՝ ասեիր։ -Որ ասեի, Ծոփ չէիր գալու։ Էն երեխեն մի ամիս ա աչքը ճամփին ա... մեզ ա սպասում։ Թոռանդ հեչ չե՞ս կարոտել։ Մեղր էիր խոստացել, չե՞ս ուզում տանես, տաս... -Ուզում եմ.. -Բա, որ ասեի, չէիր գալու... Ես քեզ չգիտե՞մ... Խանումի խոսքը դու երբ ես գետնով տվել, որ հիմա տայիր... -Ես Խանումին չէի բերելու մեր տանը պահեմ։ Էդ երեխեն մեր տանն ա մեծացել, մեր երեխեքից չենք տարբերել։ -Հա, ոչինչ, տեղ կճարվի, սաղ գեղում մենակ քո տունը չի։ Քեռի ունի... -Դու ինձանից լավ գիտես, որ Խանումը ախպոր հետ խռով ա... -Խռով ա՝ թող գնա հաշտվի... -Հաշտվի՜, հաշտվի՜...ինչքան դու կեսուրիդ հետ հաշտվեցիր, էնքան էլ Խանումը եղբոր հետ կհաշտվի։ -Խանումի ախպերը չի կանգնել, Խանումին ասել՝ թաղեմ մինուճար ախպորդ։ Թե՞ մոռացար, մերդ ոնց կանգնեց երեսիս ասավ։ Մոռացա՞ր... -Չո՜շ... -Էշին ասիր, չէ՞... -Բա, հո քեզ չէի ասելու, ա՛յ կնիկ, էլի սկսեցի՞ր... -Խանումը ասեց, որ երեկ իրենից ջուր ես ուզել... -Հա, ուզել եմ։ -Մենք ջուր չունեի՞նք։ -Մեղուների մոտ էի, ինքն էլ, կուժը ձեռին, աղբյուրից էր գալիս։ -Հետո՞... -Հետո, սիրտս ջուր ուզեց՝ խնդրեցի, տվեց... -Սիրտդ ուրիշ բան չուզե՞ց... -Է՜, դե, ախր, հիմի որ ասեմ... -Ասա՛...Ասա՛, թող սիրտդ հովանա... -Չո՜շ... էս անտերը ինչի՞ ա անընդհատ ճամփից դուրս գալիս... -Տիրոջն ա քաշել... գողանովի չի։ * -Էս անձավներում, ա՜յ, հենա՝ քարափին, Կամփոն մի ամիս ապրել ա։ Ղաչաղ էր։ Առաքել պապն ասում էր, որ հետը մի թաթ ղաչաղ էլ ա եղել ու մի վրացի ղաչաղ։ Թաթի անունը միտս չի։ Ասում էր, թե դա ցարի պրիստավ ա սպանել։ Ինչ ա թե էս պրիստավը սրա աղջկան շատ ա հավանած եղել։ Ասում էր, որ շատ սիրուն աղջիկ ա եղել։ Շա՜տ սիրուն։ 14 տարեկան ա եղել, համա, որ ասում ա, բոյը, բուսաթը տեղը... Անունն էլ՝ Սևդա։ -Ղաչաղ հոր անունը մոռացել ես, համա իրա սիրուն աղջկա անունը լավ էլ միտդ ա։ -Առաքել պապն ասում էր, որ Էդ թաթը չորս աղջիկ ա ունեցել ու տղա չի ունեցել։ Մի հայի ա պահել իրա մոտ՝ նոքար։ Հետո էլ, էդ հայի հետ էլ պսակել ա աղջկան։ Նոքարի հետ... -Նոքար չենք՝ ի՞նչ ենք... -Այ,՜ էն կլոր ծակից են մտել-դուրս եկել։ Սարի գլխին բերդ կար, էդ բերդը հիշում եմ։ Ասում են, որ բերդից գաղտնի ճամփա ա եղել՝ քարանձավը տանող։ Բայց էս քարհանքը որ բացել են, սարը տաշել են, էդ բերդն էլ հետը քանդել, տարել են գրանիտի համար։ Լավ ա, որ անձավներին չեն հասել։ -Կհասնեն, համբերի՛... աշխարհի քարը կտրվել էր, եկել են Ծոփից քար են հանում, որ վագոնով տանեն Ռուսաստան։ -Սալամ, Օկտա՛յ... -Ալեյքում սալամ, Մխիթար դայի... -Ո՞նց ես, գործերը ո՞նց են։ -Լավ են, շատ ապրես... Դու ո՞նց ես... Ծո՞փ եք գնում... -Հա, Մարիամի հետ ասինք, գնանք՝ երեխուն տենանք։ Մի ամիս ա չենք տեսել։ Համ էլ թոռներիս էլ եմ կարոտել։ -Քո աղջկա անունը Սոնա՞ էր, Մխիթար դայի։ Սուրենի հարսն ա, չէ՞։ -Հա, Օկտայ ջան, ինքն ա։ -Իրենք հիմա տանը չեն։ -Ո՞նց թե տանը չեն։ -Հա, առավոտը գնացին Ալավերդի, Սուրենի քուրը աղջկան ամուսնացնում ա, գնացել են հարսանիք։ Ինձ էլ կանչել են, բայց ես չէի կարա գնալ, կինս պառկած ա։ Էրեխեքը անտեր են։ -Ա՜յ տա, բա ո՞նց կլի... -Ինձ ասել են, որ ձեզ խաբար անեմ։ Ասին, որ մի սխտոր ուտող դամիեցի տենաս, ասա, որ խնամի Մխիթարին իմաց տա, որ մի քանի օր տանը չեն լինելու։ -Բա ապրանքը՝ կով ա, խոզ ա, հավ ա։ -Դե, իմ նման հարևան ունեն, ինչ ունեն մտածելու։ Եկեք, մեր տանը կմնաք, առավոտ լուսի հետ ճամփա կընկնեք հետ։ Կամ կմնաք, մինչև խնամիները գան։ -Այ կնիկ, ի՞նչ անենք... -Չգիտեմ Մխիթա՛ր, դու որոշի՛... Իմ մեղավորությունն ա։ Ես որ Վարսենիկի համար քեզ ասեի, մենք էսօր տանը կմնայինք, ու էս մարդը խաբարը բերած կլիներ, որ Սուրենենք տանը չեն։ -Լավ... Ուրիշ բան չէ, եկանք Կամփոյի քարանձավը տեսանք, թոռներին ու աղջկան էլ՝ մի ուրիշ անգամ։ Ապրես, Օկտայ ջան, ապրես, որ ասիր։ Հո՜քշ... դեսն արի՛, մունդռի՛կ, հետ ենք գնում։ Օկատյ ջան, որ Սուրենենք գան, ասա, թող մեկի հետ իմաց տան՝ մենք գանք կամ իրենք գան մեզ մոտ։ -Շատ լավ, Մխիթար դայի, կասեմ... -Դե, լավ մնա... -Բարով գնաք... -Հո՜շ արի՛... * -Այ, էս թալում, Կամփոն սպանել ա Գյուլուբաղի քյոխվին՝ Օսեփին։ Մոսինով մի ոտին ա կրակել ու ասել. «Օսե՛փ, ինձ ճնանչու՞մ ես»։ Օսեփը խնդրել, լալըմիշ ա եղել, թե՝ «Կամփո ջան, սխալվել եմ, քաք եմ կերել, ինձ սպանիլ մի»։ Կամփոն մոսինով էն մի ոտին ա կրակել, ասել. «Օսե՛փ, բա դու գիդեիր ո՞չ, թե ում կնգանն ես փախցնում»։ Էլի էս Օսեփը աղիողորմ ա արել, թե իմ արև, քու արև, րեխանցս արև, գիդեի ոչ։ «Սուտ», — ասել ա կամփոն ու ճկատիցը գյուլլել... Ու ղաչաղ ա դառել։ Ամեն հետ, որ Առաքել պապը պատմում էր, աչքերը լցվում էին։ -Մեխա՞կ... Ձվանը՝ զգուշ... -Զգուշ եմ, դու գործիդ կաց։ -Շատ կա՞, որ հասնենք Պլոլիկ քարի ախպրին։ -Չէ, մինչև մութն ընգնիլը կհասնենք։ -Էշը կկապես՝ մի քիչ դինջանանք։ -Հա, բա առանց Պլոլիկ քարի ջուրը խմելու ո՞նց կըլի։ -Ասա՛, որ Խանումի կժի ջրիցը քաղցր ա։ -Ի՜, դե թարգը տուր, վենձ կնիկ ես է՜... -Մխիթա՛ր... -Ի՞նչ ա... -Էն վրացու անումն էլ չե՞ս հիշում։ -Ի՞նչ վրացի։ -Էն ղաչաղ վրացու, որ հորդ հետ մի ամիս ապրել ա անձավումը։ -Հիշում եմ՝ կա՛մ Գոգա էր, կա՛մ Գոչա։ Կոլաժը՝ Ալիկ Ասատրյանի — Ա՛ռ, գլխարկդ դի՛ր, գլուխդ չսառչի։ — Եղանակը տաք ա, թող մնա։ — Իրիկունները ցուրտ ա անում, ա՛ռ, դի՛ր։ — Տու՛ր, տուր՝ դնեմ, թե չէ քեզանից չեմ պրծնի։ — Էշը թամբե՞լ ես։ — Թամբել եմ։ — Խուրջի՞նը... — Հա... — Մեղուների փեթակը փակել ես։ — Իրիկունն եմ փակել։ — Մեղրը չվերցրի... — Բա ուշքդ ո՞ւր էր։ — Հիմա կբերեմ։ Մինչև դու էշը կապից հանես, ես մեղրը վերցնեմ՝ գամ։ — Շուտ արա, օրը ճաշ չսարքես։ — Ճաշ ասիր... Մխիթար, ճաշը դրե՞լ ես սառնարան... — Իա՜... ա՞յ կնիկ, էդ էլ ես պետք ա անեի՞... — Ուտելիս լավ էլ ուտում ես... ճաշը սառնարան դնելը ինչ էր, որ էդպես փնչացնում ես վրես։ Մեղրը վերցնեմ, ճաշը սառնարանում դնեմ՝ գալիս եմ։ Դու էշը կապից հանի... — Չուշանա՛ս — Չեմ ուշանա, հրես եկա։
* — Էս կաղնին էս անտառի ամենահին ծառն ա։ Առաքել պապս ասում էր, որ Անդրանիկի զորքը սրա տակ ա հանգստցել։ Էստեղ ա հերս եկել ու միացել Անդրանիկին։ — Գիտեմ, պատմել ես... — Էս քեզ համար չեմ պատմում։ Չես ուզում՝ մի՛ լսի... — Դու առաջդ նայի, խուրջինը ծառերին չտաս՝ ձվանը ջարդես։ — Գործիդ մնա, էշը էս ճամփեն ինձանից էլ, քեզանից էլ լավ գիտի։ — Էշը ճամփեն գիտի, բայց գիտի՞, որ խուրջինի մեջի ձվերը կարող ա ջարդվեն։ — Թղթով փաթաթած չի՞ — Փաթաթած ա, բայց թող էշդ արխեյին չընկնի։ Խուրջինը, որ չախերին տվեց՝ ձուն փաթաթած-չփաթաթածին չի նայելու։ — Այ, էս բացատում Կամփոն սպանել ա Գյուլուբաղի քյոխվին՝ Օսեփին։ — Օսեփը Գյուլուբաղի քյոխվեն չէր, Խոժոռնու Քյոխվեն էր։ — Իմ հերն ա սպանել, ես չգիտե՞մ, թե որտեղի քյոխվեն ա եղել։ — Դու մի մատը էրեխա ես եղել, շա՞տ ես հիշելու, թե ով էր։ — Հա՞... դու էլ տարիքդ առած կնիկ էիր, չէ՞... ամեն ինչը ական-ական հիշում ես։ — Դե, որ լավ հիշում ես, դե ասա, թե ինչի սպանեց։ — Դու լավ էլ գիտես, ինձ էլ մի՛ խոսացրու...Թե՞ մտածում ես հիշողությունս կորցրել եմ... — Չէ, դու ասա... ասա, որ քյոխվեն մորդ փախցրել էր։ — Գլուխը պատին էր տվել, որ փախցրել էր...Կամփոյի կնգան ո՞վ կարար փախցներ... — Բա ի՞նչ էր արել, որ չէր փախցրել։ Երկու օր էլ ծմակի իրա տանը պահել էր... — Սուտ ա, դու իմ հոգու հետ քիչ խաղա... դու լավ էլ գիտես, որ մերս մի օր էլ չի մնացել քյոխվի տանը։ Խաբարը հենց հասել ա, հերս գնացել ու հետ ա բերել... ու դա հենց նույն օրն ա եղել... — Իմանամ, էդ հերդ Յաստիղարի սարից Խոժոռնի ղշի թևով հասա՞վ։ — Խոժոռնի չէ՝ Գյուլուբաղ... — Թող լինի Գյուլուբաղ... — Առաքել պապն ասում էր, որ հորս ձիու պես ձի ամբողջ Բոշչալույում չի եղել։ Անդրանիկի բանակում, Անդրանիկի ձիուց հետո Կամփոյի ձին ա եղել... — Հա... էդ լուրը հասցնողն էլ երևի Անդրանիկն ա եղել իրա ձիով, որ կարեցել ա կես օրում լուրը հասցնի, հերդ էլ կես օրում գա ու կնգան փրկի... — Քո համար նորությա՞ն ա, որ ղարա խաբարը շուտ ա տեղ հասնում... — Խուրջինը մի քիչ առաջ քաշի՛, խեղճ հայվանի գափերին ա տալիս... — Դու էշի դարդը մի՛ քաշի... — Շատ կա՞, որ Պլոլիկ քարի ձորը հասնենք։ — Չէ, բան չմնաց... — Դե, ախպրի մոտ էշը կկապես՝ մի քիչ շունչ քաշենք։ — Հա, համ էլ ջուր կխմենք։ Պլոլիկ քարի ջուրն ուրիշ ա...
* — Վարսենիկը բաժանվեց։ — Խանումի՞... — Հա, հորանց ա եկել։ Մեծ ախպերը՝ Հարութը, չի ընդունում... Խանումը եկել, ասում էր. «Կլինի՞, էս գիշեր Վարսենիկը ձեր տանը մնա, մինչև Հարութի հետ խոսենք, հասկացնենք, որ օտար չի, իրա քիրն ա, որ կյանքում ամեն բան էլ պատահում ա»։ Չոլում չեն թողնելու... — ... — Չե՞ս լսում... — Լսում եմ... Բա, ինչի՞ ես հիմի ասում... — Բա, ե՞րբ ասեի... Առավոտ՝ դու մտար գոմ, Խանումը եկավ մեր տուն... — Եկա տուն՝ ասեիր։ — Որ ասեի, Ծոփ չէիր գալու։ Էն երեխեն մի ամիս ա աչքը ճամփին ա... մեզ ա սպասում։ Թոռանդ հեչ չե՞ս կարոտել։ Մեղր էիր խոստացել, չե՞ս ուզում տանես, տաս... — Ուզում եմ.. — Բա, որ ասեի, չէիր գալու... Ես քեզ չգիտե՞մ... Խանումի խոսքը դու երբ ես գետնով տվել, որ հիմա տայիր... — Ես Խանումին չէի բերելու մեր տանը պահեմ։ Էդ երեխեն մեր տանն ա մեծացել, մեր երեխեքից չենք տարբերել։ — Հա, ոչինչ, տեղ կճարվի, սաղ գեղում մենակ քո տունը չի։ Քեռի ունի... — Դու ինձանից լավ գիտես, որ Խանումը ախպոր հետ խռով ա... — Խռով ա՝ թող գնա հաշտվի... — Հաշտվի՜, հաշտվի՜...ինչքան դու կեսուրիդ հետ հաշտվեցիր, էնքան էլ Խանումը եղբոր հետ կհաշտվի։ — Խանումի ախպերը չի կանգնել, Խանումին ասել՝ թաղեմ մինուճար ախպորդ։ Թե՞ մոռացար, մերդ ոնց կանգնեց երեսիս ասավ։ Մոռացա՞ր... — Չո՜շ... — Էշին ասիր, չէ՞... — Բա, հո քեզ չէի ասելու, ա՛յ կնիկ, էլի սկսեցի՞ր... — Խանումը ասեց, որ երեկ իրենից ջուր ես ուզել... — Հա, ուզել եմ։ — Մենք ջուր չունեի՞նք։ — Մեղուների մոտ էի, ինքն էլ, կուժը ձեռին, աղբյուրից էր գալիս։ — Հետո՞... — Հետո, սիրտս ջուր ուզեց՝ խնդրեցի, տվեց... — Սիրտդ ուրիշ բան չուզե՞ց... — Է՜, դե, ախր, հիմի որ ասեմ... — Ասա՛...Ասա՛, թող սիրտդ հովանա... — Չո՜շ... էս անտերը ինչի՞ ա անընդհատ ճամփից դուրս գալիս... — Տիրոջն ա քաշել... գողանովի չի։
* — Էս անձավներում, ա՜յ, հենա՝ քարափին, Կամփոն մի ամիս ապրել ա։ Ղաչաղ էր։ Առաքել պապն ասում էր, որ հետը մի թաթ ղաչաղ էլ ա եղել ու մի վրացի ղաչաղ։ Թաթի անունը միտս չի։ Ասում էր, թե դա ցարի պրիստավ ա սպանել։ Ինչ ա թե էս պրիստավը սրա աղջկան շատ ա հավանած եղել։ Ասում էր, որ շատ սիրուն աղջիկ ա եղել։ Շա՜տ սիրուն։ 14 տարեկան ա եղել, համա, որ ասում ա, բոյը, բուսաթը տեղը... Անունն էլ՝ Սևդա։ — Ղաչաղ հոր անունը մոռացել ես, համա իրա սիրուն աղջկա անունը լավ էլ միտդ ա։ — Առաքել պապն ասում էր, որ Էդ թաթը չորս աղջիկ ա ունեցել ու տղա չի ունեցել։ Մի հայի ա պահել իրա մոտ՝ նոքար։ Հետո էլ, էդ հայի հետ էլ պսակել ա աղջկան։ Նոքարի հետ... — Նոքար չենք՝ ի՞նչ ենք... — Այ,՜ էն կլոր ծակից են մտել-դուրս եկել։ Սարի գլխին բերդ կար, էդ բերդը հիշում եմ։ Ասում են, որ բերդից գաղտնի ճամփա ա եղել՝ քարանձավը տանող։ Բայց էս քարհանքը որ բացել են, սարը տաշել են, էդ բերդն էլ հետը քանդել, տարել են գրանիտի համար։ Լավ ա, որ անձավներին չեն հասել։ — Կհասնեն, համբերի՛... աշխարհի քարը կտրվել էր, եկել են Ծոփից քար են հանում, որ վագոնով տանեն Ռուսաստան։ — Սալամ, Օկտա՛յ... — Ալեյքում սալամ, Մխիթար դայի... — Ո՞նց ես, գործերը ո՞նց են։ — Լավ են, շատ ապրես... Դու ո՞նց ես... Ծո՞փ եք գնում... — Հա, Մարիամի հետ ասինք, գնանք՝ երեխուն տենանք։ Մի ամիս ա չենք տեսել։ Համ էլ թոռներիս էլ եմ կարոտել։ — Քո աղջկա անունը Սոնա՞ էր, Մխիթար դայի։ Սուրենի հարսն ա, չէ՞։ — Հա, Օկտայ ջան, ինքն ա։ — Իրենք հիմա տանը չեն։ — Ո՞նց թե տանը չեն։ — Հա, առավոտը գնացին Ալավերդի, Սուրենի քուրը աղջկան ամուսնացնում ա, գնացել են հարսանիք։ Ինձ էլ կանչել են, բայց ես չէի կարա գնալ, կինս պառկած ա։ Էրեխեքը անտեր են։ — Ա՜յ տա, բա ո՞նց կլի... — Ինձ ասել են, որ ձեզ խաբար անեմ։ Ասին, որ մի սխտոր ուտող դամիեցի տենաս, ասա, որ խնամի Մխիթարին իմաց տա, որ մի քանի օր տանը չեն լինելու։ — Բա ապրանքը՝ կով ա, խոզ ա, հավ ա։ — Դե, իմ նման հարևան ունեն, ինչ ունեն մտածելու։ Եկեք, մեր տանը կմնաք, առավոտ լուսի հետ ճամփա կընկնեք հետ։ Կամ կմնաք, մինչև խնամիները գան։ — Այ կնիկ, ի՞նչ անենք... — Չգիտեմ Մխիթա՛ր, դու որոշի՛...Իմ մեղավորությունն ա։ Ես որ Վարսենիկի համար քեզ ասեի, մենք էսօր տանը կմնայինք, ու էս մարդը խաբարը բերած կլիներ, որ Սուրենենք տանը չեն։ — Լավ... Ուրիշ բան չէ, եկանք Կամփոյի քարանձավը տեսանք, թոռներին ու աղջկան էլ՝ մի ուրիշ անգամ։ Ապրես, Օկտայ ջան, ապրես, որ ասիր։ Հո՜քշ... դեսն արի՛, մունդռի՛կ, հետ ենք գնում։ Օկատյ ջան, որ Սուրենենք գան, ասա, թող մեկի հետ իմաց տան՝ մենք գանք կամ իրենք գան մեզ մոտ։ — Շատ լավ, Մխիթար դայի, կասեմ... — Դե, լավ մնա... — Բարով գնաք... — Հո՜շ արի՛...
* — Այ, էս թալում, Կամփոն սպանել ա Գյուլուբաղի քյոխվին՝ Օսեփին։ Մոսինով մի ոտին ա կրակել ու ասել. «Օսե՛փ, ինձ ճնանչու՞մ ես»։ Օսեփը խնդրել, լալըմիշ ա եղել, թե՝ «Կամփո ջան, սխալվել եմ, քաք եմ կերել, ինձ սպանիլ մի»։ Կամփոն մոսինով էն մի ոտին ա կրակել, ասել. «Օսե՛փ, բա դու գիդեիր ո՞չ, թե ում կնգանն ես փախցնում»։ Էլի էս Օսեփը աղիողորմ ա արել, թե իմ արև, քու արև, րեխանցս արև, գիդեի ոչ։ «Սուտ», — ասել ա կամփոն ու ճկատիցը գյուլլել... Ու ղաչաղ ա դառել։ Ամեն հետ, որ Առաքել պապը պատմում էր, աչքերը լցվում էին։ — Մեխա՞կ... Ձվանը՝ զգուշ... — Զգուշ եմ, դու գործիդ կաց։ — Շատ կա՞, որ հասնենք Պլոլիկ քարի ախպրին։ — Չէ, մինչև մութն ընգնիլը կհասնենք։ — Էշը կկապես՝ մի քիչ դինջանանք։ — Հա, բա առանց Պլոլիկ քարի ջուրը խմելու ո՞նց կըլի։ — Ասա՛, որ Խանումի կժի ջրիցը քաղցր ա։ — Ի՜, դե թարգը տուր, վենձ կնիկ ես է՜... — Մխիթա՛ր... — Ի՞նչ ա... — Էն վրացու անումն էլ չե՞ս հիշում։ — Ի՞նչ վրացի։ — Էն ղաչաղ վրացու, որ հորդ հետ մի ամիս ապրել ա անձավումը։ — Հիշում եմ՝ կա՛մ Գոգա էր, կա՛մ Գոչա։
Կոլաժը՝ Ալիկ Ասատրյանի
Կորածի Եկեղեցուն առընթեր տարերային աղետների նախարարության (ՏԱՊ) Երաշտի դեմ պայքարի վարչության (ԵՊՎ) որոշ հոգևորականներ, կադրերի պակասի պատճառով, ստիպված էին կարճ ժամանակահատվածում վերապրոֆիլավորվել։ Համապատասխան արագացված հոգևոր դասընթացներից հետո, ստուգարքները հանձնելով, նրանք անհապաղ գործի լծվեցին ՏԱՊ Ցրտահարության դեմ պայքարի վարչության (ՑՊՎ) իրենց ծառայողական պարքն իրականացնող հոգևորականների հետ։ Շատ շուտով Կորածի այգեգործին իրենց պաշտպանիչ աղոթքներով սատար կանգնեցին նաև Կարկտահարության դեմ պայքարի վարչությունը (ԿՊՎ), Ջրհեղեղների դեմ պայքարի վարչության Ձնհալի հետևանքով առաջացած ջրհեղեղների դեմ պայքարի բաժինը (ՋՊՎՁՀԱՋՊԲ) և Նորակառույցների Սրբագործման և Օծման Տեսչության տնօրենին (ՆՍՕՏՏ) առընթեր Մոլերի օրհնման վարչության որոշ անդամներ։ Կորածի բոլոր այգիները խնկարկվեցին հավուր պատշաճի, օրհնվեցին և պատրաստ էին գիշերային ցրտահարությանը դիմագրավելու։
Կորածի օրագիր օր 86-րդ
18.03.2016