Ես եկա... գիշերը հոգնած դռները իր բացեց իմ դեմ, Դռներից ներս մտա ես բաց, գիշերվա՝ հոգնած ու անդեմ, Հոգատար, գրկաբաց, սրտանց ընդունեց գիշերն ինձ իր մեջ, Հայրենի եզերքից պոկված աստղ ինձ նվիրեց անշեջ։
Ու պատմեց գիշերն ինձ երազ, երազը ձկների մասին, Աշխարհի ակունքից ելած, պատմություն մի դատարկ ու սին, Աշխարհի անհունում եփած, ոսկրացած մի հին պատմություն, Ուր սերը տեղ ունի միայն, ու միայն ձկներն են սիրում։
Ձուկ եղա գիշերվա գրկում, սիրեցի ամենը սրտանց, Սիրեցի աշխարհը անհուն, սիրեցի ձկներին, մարդկանց, Բայց աստղը՝ գիշերվա նվեր, պահեցի իմ հոգում միշտ վառ, Որ մի օր արևներ ծնվեն ու վառեն աշխարհը արար։
ԻնՉարեց
19.03.2016