Մուկը ուզեց Ամուսնացնել Իր տղային՝ Փեսա դարձնել։ Նրան ասին, Որ աշխարհում Շմայիսն է Միայն հզոր։ Մուկը տեղից Վեր է կենում, Իրեն կոկում Ու փառավոր Գարնան մի օր, Ջերմ առավոտ Ուղիղ գնում Շմայսի մոտ։ Գնում, ասում։
— Բարև, բարլիս Օ՜, Շմայիս, Հուժկու, հզոր Դու մեծափոր, Ազնիվ, արդար Դու բռնաբար, Օ՜, աժդահակ Հաստաքամակ, Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ, Անեմ հարսիկ։
— Ես ի՞նչ հզոր Այ մեծավոր, Տե՛ս Մանվելն է Ինձնից հզոր, Ու առավել Մեծաբերան․ Ամեն բառը Մի-մի գերան։ Մին էլ տեսար Արագ, արագ, Կատվի նմամ Երկար–բարակ Ճանկը ձգեց Ու ձեռ գցեց Մեջքին, կուզին կամ տուտուզին, — Շմայիսը Մկանն ասավ։
Մուկը լսեց, Վազեց՝ հասավ։ — Հզոր Մանվել, Բարև, բարև. Կուզես ավլեմ Խոտ ու տերև Դաշտերդ ես Ցանեմ լոլիկ, Փողեր առնես Դու կլորիկ։ Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։
— Ես որտեղի՞ Հզորն եմ որ... Այ, Նեմեցն է Ինձնից հզոր։ Որ բարկացավ, Էլ գութ չունի, Ուր ուզենա՝ Ինձ կտանի։ Արժի-չարժի՝ Կպատժի։ Նա ինձ կանի Փաթիլ–փաթիլ, Ու կքամի Կաթիլ-կաթիլ։
Մուկը վազեց Նեմեցի մոտ. Ասավ, — Նեմե՛ց, Հզոր, արնոտ։ Ում որ կուզես Կանես փաթիլ Ու կքամես Կաթի–կաթիլ։ Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր... Երանի՜ քեզ. Չէ՛, չէ՛, Մկնիկ, Դու խաբվել ես։ Զորեղ տեսնես Դու Թոխմախին, Չխաբնվես Փոքրիկ մախին, Այլ դու ջոկի Գաղափարը, Հիմա մտքի, Մոզգի դար է։ Բայց ով գիտե, Մարդու որդին Մասնագետ է Եվ Ծնոտի։
Մուկը դիմեց Թողմախեցուն՝ Որ պիպետկեն Քոլ էր լցում. — Թոխմախ, — ասավ, — Դու հզոր ես, Դու. հզոր ես, Ու անթերի Դու անթերի Ճշտի գերի, Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ տանեմ, Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր Եվ ուժի տե՞ր... Որ էդպես է, Բա Դոդահեր Առյուծն ի՞նչ է։ Չես ճանաչո՞ւմ Առյուծին դու, Ինձ ես կանչում Հզորագույն։ Խոսքը գործ է Ու գործը խոսք, Թե չես փորձել Գնա անխոս Նրա բաղից Ծաղիկ քաղիր։
Մուկը վազեց Առյուծ մոտ. — Առյո՛ւծ, — ասավ, — Մեր հին ծանոթ, Ա՛յ, Թոխմախը Խոսքիս վկա, Քեզնից հզոր Չկա՛, չկա՛, Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Շեկլիկ մազիկ, Տո՛ւր ինձ՝ տանեմ։ Անեմ հարսիկ։
— Բարով, Մկնի՛կ, Բարով տեսա, Դու խնամի Տղադ՝ փեսա։ Իմ դստրիկս Հեզիկ–նազիկ, Շեկլիկ–մեկլիկ Շեկլիկ մազիկ, Կտամ ես քեզ, Արա հարսիկ։
Մուկն առյուծին դառավ փեսա, Առյուծն եղավ մկանը հարս, Հիմա կյանքի օրենքն է սա, Ու այսօրվա կյանքը մեր թարս։
ԽՆԱՄԻ ՄՈԻԿԸ Ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն պոեմի
22.03.2016