Շուշան, Նունե, ձեզ մատաղ, Վեր կացեք քյանք Ղարաբաղ, Սելֆի անենք՝ թող Բաքվի Մեր դուշմանը տրաքվի։
Նկար անենք Գանձասար, Շուշա, Լաչին, Որձասար, Ինստա, Ֆեյսբուք տարածենք՝ Թուրքին ահ տանք՝ դող ածենք։
Նախագեն էլ իմանա, Որ նստած չենք դիմանա, Հայրենիքի համար մենք Պատրաստ ենք լոխ նկարվենք։
Ու պատրաստ ենք շուրջը իր Աստղերով մունք հավաքվիլ, Իրան գովիլ անխնա՝ Բալքամ, թե մի մեդալ տա։
Անդրե Իմ Արցախ աշխարհ
07.04.2016