Կենտրոն։ Կոֆե։ Կաֆե։
Շիկնել է արևը հուր, Արևից առավել կեզ, Կապարե շպարով անդուր Բարձրաշխարհ պնակալեզ,
Կոչված է հուր դնել, հոգի, Մանկական անարատ կավում, Բայց չոռը չոքել է բկին Ու չկա հարճին այդ քավում։
Շիկնել է շիկահերն անուղեղ, Կարող է նա մնալ անգործ, Քայլերը խուրամին ուղիղ Տանում են դեպի կանանոց։ ․
***
Կենտրոն։ Լենին։ Պելմենի։
Երեսունն անց Երեսուն քած, Ու տպագիր Երսուն գիր, Ու ձեն-ձենի, Ու ձեռ-ձեռի, Դոշերը դիք, Չոլկեքը ձիգ, Հոնքերը ներկ, Ոտքերը թեք, Բերանը բաց Ինքնամոռաց, Չեն ընկրկել Եկել ընկել Ցարի ոտը, Թե՝ Բողոք ենք Բերել, օ՜, ցար, Օ, ցա՛ր, օ՜, ցա՜ր Կնամեծար, Մեր տեր, Մեր սեր, Մեր սուր, Մեր սար, Մեր սրտակեր, Մեր կրակոտ, Ամենակիրթ Ամենագութ, Ամենագոթ․․․ Ամենագետ, Ու գրագետ։ Դու մեր փրկիչ, Մեր արարիչ, Մեր ազատիչ, Զատիչ Հատիչ, մեր գանձ մեր կուռք մեր դախ․․․ դախ․․․ դուխ։ Ի՞նչ կլինի գիրն այս կարդաս, ու մի վճիռ հանես արդար։ Օ, դու մեր ցար, Մեր ցար, Մեր ցար։ — Դու-ի անցար, — Ներող, ընկեր, Մեր տավարշչ, Որպես նվեր Ահա մի շիշ Օրհնած կոնյակ, Արևի տակ Սրա նման Արնանման Չկա ուրիշ, Ուրիշ մի շիշ։ բախշիշ․․․ բախշիշ․․․ ․
*** Լենին։ Ալի։ Խինկալի։
— Հա՞յ եք, տղե՜՞րք։ — Հայ ենք, հայ ենք։ — Կյա՞ֆ ա, — Կայֆ ա։ Թայֆա-թայֆա Ու բիրջեբիջ Քուչա-քեմբրջ, Քեմբրիջ-քուչա։ — Կլեպ, Բարև — Բարև, Վլե։ — Ցուցակը կա՞։ — Բա ոնց, բռատ։ Առ, հատ առ հատ, Հատիկ-հատիկ Հեռու-մոտիկ, Քեռի-եգան, Սանիկ-սանհեր, Ձեռի հետ էլ Զոքանչ-աներ, Ցուցակել եմ։ — Քելեք, հելանք, հելանք օֆիս Քանի կռիս ժոռնալիստը, Չի խոթել իր Երկար քիթը։ ․
*** Պախմել։ Բախվել։ Փախնել։
Գնալ հեռու, հեռու մի տեղ, բացել վրանն ու լուսնի տակ, Նրա գրկում հանգչել անմեղ, հանգչել, որպես անմար կրակ, Որպես անմար՝ անթեղ լինել ու անթեղված մինչ լուսաբաց․ Հառնել նորից ու նրա հետ մինչ երեկո ծխալ կամաց։
․ *** Կենտրոն։ Մաման Ծաղկաման։
Եվ տուր, և առ, Եվ առ, և տուր, Ցուցակգաիր, Ցուցակամուր, Ցուցակատար, Ցուցակաբեր, Ցուցակակեր, Ցուցակասեր, Ցուցակամոլ, Ցուցակաման։ — Գմփա մաման, Էս ինչ խառն ենք, Խառն ենք, տղերք, Ապե, խառն ենք, Մի պլան կա, Կա մի պլան, Կա պլպլան, Ընտիր պլան, Փլան-ֆստան, Ֆստան ֆլան Շատ պլստան Ընկեր Կոստան․ — Էդ դրո՞ւստ է, Որ լսել ես, Էն ինչ էստեղ Մենք խոսել ենք։ Կեղծիք է զուտ, Անհիմն սուտ՝ Խեսք չի եղել Փողի մասին, Մենք միասին Քննարկել ենք Միայն արվեստ Ու զուտ արվեստ՝ Չարենց, Սարյան, Իսահակյան Ու Թումանյան Ու Քանյե Ուեսթ։ Հա, ու մեկ էլ Որոշ մարդկանց Փող ենք տվել՝ Աշխատավարձ։ ․
*** Կենտրոն Էպիկենտրոն Պետրոս
— Խորե՞ն — Ո՞վ է — Կարմիր կովը։ Կասես ի՞նչ ես գաղտնագրում — Բան չեմ գրում։ — Բա դա ի՞նչ է — Սա՞, գրիչ է — Գրիչ է ու բան չես գրում։ — Գրիչ է ու, չէ, չեմ գրում — Չես համոզում — Չեմ էլ ուզում — Ի՞նչ չես ուզում — Որ համոզեմ — Բայց գրում ես, ոնց որ մի բան, — Ձայն եմ գրում — Ձա՞յն․․․ հա, հա, հա))): Այ քեզ չոբան Գրիչով ի՞նչ ձայն ես գրում, Ձա՞յն ես գրում, թե՞ ձայնավոր — Ձայն եմ գրում ածանցավոր։
․ *** Պարտիա Լենին Գարբաչով։
— Ալո, Սմոլնի․․․ — Բարև, Վաչո՛, — Բարև, Քյոլնից։ — Ձայն չես տեսե՞լ, — Ձա՞յն, Տեսել ենք, Հենց նոր Անձայն անցավ այն կողմ։ — Քանի՞սն էին — Մեկն էր — Մե՞կը — Շըլինքը ծուռ, Վիզը թեքը։ — Սովա՞ծ էին երեխեքը — Կարծես թե հա — Ուզում էի տասհազար տամ — Տասը հազաաաա՞ր — Հա, տաս հազար — Տուր, տանեմ տամ, գնաց բազար։ — Վաչո, դու քո ձայնին տեր դառ, — Իմ ձայնը․․․ բայց թանկ է պատառ — Թա՞նկ է — Թանկ է — Բա իհարկե, Քո պես բեղուն Ախպոր տղուն, Ախպոր բալին, Ո՞վ չի տասից ավել տալի։ Առ, ահա քեզ Տասմեկ ու կես։ — Այ, էս ուրիշ Ուստա Գրիշ։
․ *** Սենդվիչ Գրինվիչ Տոմա
— Ալյո, շտաբից ա, Մեզ երկու միլիցա, Հետները սենդվիչ, Բայց տոմատը քիչ։
․ *** Փրկի մեր պատիվը ցար Փրկի մեր խարանված դեմքը, Չլիներ Դանելը չար, Չէր լինի հաստատ էս դեպքը
Մենք իրոք նոքար ենք՝ կանք, Ավելին մեզ պետք էլ չի հար, Մեզ ուժ տուր, կորով ու կամք, Փրկիր մեր հետույքն, օ, ցար։
․ *** Կենտրոն Սայաթ-Նովա- Խանջյան
Արդար դատաստան իս ուզում, վեր կաց գնա դիվանի, Խոսք իս ուզում՝ թե սրտառուչ, դուռն գնա Ջիվանի, Ամա, թե վուր գոզալներու ձենն իս ուզում նաբաթով, Սայաթ-Նովուց հեռու անց կաց, ոտը գնա Իվանի։
*** Կենտրոն Նալբանդյան Մաուզեր
․ Չեռնիշևսկի Պլանի գլուխ
15․04․2017
Որքան մենք շատ բողոքենք՝ Այդքան քիչ կկեղեքեն, Որքան մեզ քիչ կեղեքեն՝ Այդքան քիչ կբողոքենք, Որքան մենք քիչ բողոքենք՝ Այդքան շատ կկեղեքեն, Որքան մեզ շատ կեղեքեն՝ Այդքան շատ կբողոքենք, Կարդա առաջին տողից․․․
Շուշանի Կուրղինյան Բանվոր տվեք Աշխարհի առաջին հայերեն GIF բանաստեղծությունը
12.04.2016