Քիչ անց դուրս եկավ Էձիկը։ — Թու ես, — ասաց նա։ — Առռըը քեզ, — հակադարձեց Լավրովը, — ես քեզ շուտ էի թքել։ — Դու ինձ որտե՞ղ ես թքել, — զարմացավ Էձիկը, — Ես ամսի չորսին փարիզում էի, ամսի հինգին պրագայում, ամսի վեցին Մոսկվայում էի, բայց դու ուրիշ տեղ էիր՝ Մոսկվայում չէիր։ Ամսի յոթին․․․ — Նախ, — ընդհատեց նրան Լավրովը, կանխելով էձիկի քսան օրվա իր շրջագայությունների պատմությունը ավարտին հասցնելը, — Փարիզն ու Պրագան էլ են հատուկ անուններ, ու ինչպես որ Մոսկվան՝ դրանք էլ են մեծատառով գրվում, — Երկրորդ ես քեզ թքել էի դեռ Կազանում։ Հիշեցի՞ր․․․ — Մեծատառը գիտեմ․․․Էդ դեպքում Պրահան էլ «հ» է գրվում՝ ՊրաՀա, ոչ թե «գ»։ Դրանով, պարզապես ցանկանում էի քեզ սիրաշահել, — ուրիշ արդարացում չգտնելով՝ մեղավոր ժպտաց Էձիկը, — Բայց Կազանում, ես պատրաստ էի փակել՝ Ալիևը չուզեց․․․ — Դե ուրեմն լավ չէիր պատրաստ։ Որ լավ պատրաստ լինեիր Ալիևն էլ կուզեր։ — Ախր, շեֆ ջան, Կազանը իզուր ես սրա հետ կապում։ Էս ապրիլի նման ես ոչ մի անգամ չէի թաքնվել։ Էս անգամ էնքան ուժեղ էի թաքնվել, որ ամբողջ աշխարհի հայերով ինձ էին փնտրում, որ գտնեն՝ թքեն երեսիս, բայց գտնել չկարողացան։ — Արդեն լեզվիտ ես տալիս, Էձիկ։ Ասի՝ թքել եմ, ուրեմն թքել եմ։ — Հա՞, ես էլ կարծել եմ անձրև է գալիս, շեֆ ջան։ Դե լավ, ուրեմն ես կփակեմ։ Վլադիմիրովիչին ասա՝ թող էս անգամ Սերժիկն էլ ձեր հետ պախկվի, ժամանակները շատ խառն են․․․
Թքոցի-Պախկվոցի Կառլ Կորածեցի
22.04.2016