Դեռ մի կարոտ ունեմ անհագ։ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ, Լցված կյանքով հազարազանգ․ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Արսենյանի Ջերմուկի պես, Զմրուխտ թշերն համբուրելով, Մոնումենտի Մկի դղյակ․ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Հազար տարվա կարոտ ունեմ․ Իմ երազը հազարաթեւ, Ախ, թեկուզ ծուռ, անապահով, Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Կանցնեն դարեր ոտք չդրած, Ծով հանքերով մեր պապերի, Ոստիկանի համբյուրի տակ․ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Տեցիկռուգին, Հարսնաքարին Սըդըխգյոլին չըառնչվող, Կալուգացու լույսերի տակ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Կրծքիս սեղմեմ Նեմեց, Թոխմախ, Ու Դոդի տեղ Լֆիկ դառնամ։ Սերժի հաղթած, ջերմ ու խաղաղ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Հազար տարվա իմ կատարյալ, Իմ երազած հազարաթև, Առանց ցավ ու քաղբանտարկյալ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Ախ թեկուզ ծուռ, անապահով, Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ, Նախակա չի՝ այլ թագավոր․ Տեսնեմ Հայլուրի Հայաստանն ու նոր մեռնեմ։
Շինած 09.05.2016