ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ
Անկեղծ ասած՝ էս Պուտինից ես հոգնել եմ, Ես, որ նրան հավերժ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատը թողած՝ լավը թվել, Հավատացրել, հավատացել, Թե մեր առաջ դուռ է բացել՝ ԵՏՄ-ի չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Ոչինչ․․․ միայն ստորացել Եվ ընկել եմ զուտ դռնեդուռ։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ նա բնավ էլ ա՛յն չի եղել, Ա՛յն չի եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ողջ էությամբ միայն նեղել, Ճիշտ ճամփեքից անվերջ շեղել, Եվրոպայից դուրս է մղել։ Կեղծ շուկայով կապել է ինձ, Մանկան նման խաբել է ինձ, Ու չի տվել ոչի՜նչ, ոչի՜նչ, Նույնիսկ տուֆտա մի քաշ պլան, Թե՝ — Ջրիկ ես ու բացբերան, Դու կպատմես սրան-նրան, Ա՛յ, Սերվանտես, ա՛յ, Մարկ Տվեն։ Իսկ ինչ էլ որ մեկ-մեկ տվել՝ Տասնապատիկն անմիջապես Հետ է առել կոպեկի պես։ Էլ գազամուղ, էլ Ջէկ ու ՀԷՑ, Էլ Ատոմնի, Էլ երկաթգիծ։ Ինձ թողել լոկ վիշտ ու թախիծ՝ Ամբողջն առավ «ախպերս» մեծ։
Անկեղծ ասած՝ շատ եմ լարված ու անհանգիստ, Անկեղծ ասած՝ տալուս տեղը ցավում է խիստ։ Անկեղծ ասած՝ իմ տվածից ես հոգնել եմ։ Ինքն էլ գիտի՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ նա… որ նա մի օր լեթվի ու լիանա, Մի օր գտնի, որ հասել է իր երազին։ Իսկ դուք գիտե՞ք՝ ի՛նչ դուրս եկավ․ «Ձեռքը հասավ իմ տուտուզին․․․ Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ… Դե՝ հեքիաթում հրաշքներ կան. Այնինչ կյանքում՝ ինչ-որ… անկապ Չեբուռաշկա կամ էլ Մուկ է…
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։
Անկեղծ ասած՝ նեղանա էլ, թե լրջանա, Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սարեսար, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով էլ վերջանա, Ցած է ընկնում երեք խիար- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր Բարի ցարին սպասողին…
Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…
Սերժ Սարգսյան Բրյուսել 28.04.2016 թ
Վախերից ծնված կրակը փրկության պարտարնք է ստեղծում... Կեղծում են, կեղծում են, կեղծում ամեն դրականը... Ամեն ինչ՝ գեղեցիկը, լավը, բնականը, Գերբնականը, պատմականը, ճշմարիտը... շինծուն։
Վախերից կծկված՝ վերմակը մինչև կզակը, Պառկած է փոքրիկ Ժաննա դ՚Արկը։ Օրը կրկին կիրակի է։ Նորից բացում է դուռը սուրբ Ստեփանը. — Տա՞նն է արդյոք, դշխուհին մեր, ո՞վ կա այսօր տանը... Մեռե՞լ է արդեն քո մայրը ծեր, Քո միակ պահապանը։ — Չքվիր, — գոռում է դ՚Աարկը, — Չքվիր դու սուրբ չես, սուրբ չես, սուրբ չես, Դու ինձ վախեցնում ես և սուտ է... Ու նրանումն է բանը, Որ դու չես վաղամեռիկ իմ քեռի Ստեփանը։ — Ես մենկ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ... Իմ հետ է նաև Մարիամը, իմ հետ է Թադևոսը դշխեմ, Իմ հետ են Պողոսն ու Պետրոսը... Էլի կան, բայց հիմա չեմ հիշում... Դու, Ժաննա, դու ես ընտրյալը, Վերինն, առաջինը, կրկինը։ Դու ես եղել և քո թիկունքին է Ամբողջ մեր թիմը։
Ու դուռը նորից թակում են... Ժաննան աչքերը փակել է, վերմակը քաշում է գլխին՝ Կրկնում է կրկին ու կրկին, — Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ... Լսիր ինձ քեռի Ստեփան, իսկ եթե այրեն ինձ... ում կանչեմ... Ձայն չկա... չկա Ստեփանը... Մարիամը, Պողոսը, Պետրոսը... Զանգել է կոչնակը։ Նրանք վաղուց արդեն տանն են...
Հեղձուկ է, հեղձուկ է, հեղձուկ է... բացում է վերմակը.. Կրակը դանդաղ մոտենում է, իսկ ծուխը խեղդում ու խեղդում է։
Մարդաշատ է այսօր Ռուանը... Հրապարակը լի է ինչպես հարկն է... Ու զուտ նրանում է բանը, Որ այրվողը այսօր Ժաննա դ՚Արկն է։ Նա, որ պայքարել է քանիցս, Բայց երբեք, երբեք չի ընկել, Նա, որ մաքուր է սրբից էլ, Սրբերին ով եղել է ընկեր։ Մաթևոսը, Պողոսը Պետրոսը, Մարիամը... շատ կային էլի... Զանգում է հանկարծ հեռախոսը։ — Գուցե և փորձել են փրկել, բայց խորն են հրել ավելի...
Վախերից ծնված կրակը վրեժի պարտարնք է ստեղծում... Կեղծում է, կեղծում է, կեղծում է ամեն դրականը... Ամեն ինչ՝ վրեժը, պատիժը, ցավը, տրամաբանականը Դարձնում է զավեշտ ու շինծու։ Փաստ է։ Մի այրեք հայելին... անիմաստ է։
Գագ Դոդլեր Ժաննա դ՚Արկ
25.04.2019