Վերադառնալ ընթերցարան

142 · 24.04.2016

Ռազմահայրենասիրեկան պաթոսերգ

143 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Առաջ, առաջ Հայաստան, Անհաղթ, անպարտ Հայաստան, Դու եղել ես դարերով, Քո անառիկ սարերով Ոչ մի ոսոխ վայրենի Քեզ էլ երբեք չի գերի։

Պիտի ապրես էլի դեռ, Գոյատևես շատ դարեր, Մենք քո հերոս զավակն ենք, Քեզ չենք լքի մենք երբեք։ Թե լքենք էլ միմյայն, Որ նորից քո գիրկը գանք, Նորից երգենք բարձրաձայն Առաջ, առաջ Հայաստան։

Առաջ, առաջ Հայաստան, Անհաղթ, անպարտ Հայաստան, Դու եղել ես դարերով, Քո անառիկ սարերով։ Հզոր երկիր հայրենի, Ես կլինեմ քեզ գերի։

Մուշն ու Սասունը մերն են, Սիսն ու Մասիսը մերն են, Արդահանը, Ղարսը, Վանը Հետ կբերի մեր Աղվանը։ Հետ կբերենք անպայման Թարս խիյարի մեր բոստան, Ու կերգենք բարձրաձայն Առաջ, առաջ Հայաստան։

Առաջ, առաջ Հայաստան, Անհաղթ, անպարտ Հայաստան, Դու եղել ես դարերով, Քո անառիկ սարերով։ Ախ, Հայաստան, իմ փերի Մուսան ես իմ երգերի։

Ռազմահայրենասիրեկան պաթոսերգ

24.04.2016