Վերադառնալ ընթերցարան

141 · 24.04.2016

Լույս Քեռոնց

142 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Երբ երկար թունելը վերջապես ավարտվեց, փոքրիկ շմԱլիսի առաջ բացվեց մի չքնաղ դաշտավայր, որի վերջում վեր էին խոյանում զույգ հսկա սարեր։ Ապշահար շմԱլիսը ձեռքերը տարածեց ու խոր շունչ քաշեց։ Դաշտավայրի թթվածնով հարուստ դարավոր գաղջը լցվեց նրա որովայնը։ — Վերջապես, վերջապես ավարտվեց թունելային կյանքի յոթանասունամյա խավիարը, — մտածեց նա, — հիմա կարելի է նոր կյանք սկսել։ Բայց նախ պետք է հասկանալ, թե որտեղ եմ ես։

Ու սկսեց ուշադիր նայել շուրջը։ 100-150 մետր հեռավորության վրա, մի կապույտ ցուցանակ աչքով ընկավ։ Մետոցավ, որ կարդա, բայց հանկարծ հիշեց, որ տառաճանաչ չի։ Չէր հասցրել մտածել, թե ինչպես պիտի ընթերցի այդ ցուցանակի վրայի գրածը, երբ հանկարծ կարմրավուն աչքերով մի բրդոտ Չեբուրաշկա վազ տվեց կողքով։ շմԱլիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ Չեբուրաշկան անցնելիս ինքնիրեն երգում էր.

— Կեցցե, կեցցե, կեցցե Ցուկը, Կեցցե արդար Ցուկը։ Որ մեզ տվեց մեր Ֆոյսբուքը, Տվեց մեզ ֆեյսբուքը։ Գաղջը շուտով մենք կցրենք, Ու կավարտվի սուգը, Եթե գլխից բռնենք ձուկը, Գլխից բռնենք ձուկը։

— Բարև Չիբուրաշկա, Չեբուրաշկան կանգնեց, շրջվեց ու մոտեցավ շմԱլիսին։ — Բարև — Դու կարդալ գիտե՞ս․․․ — Իհարկե, — զարմացավ փոքրիկ Չեբուրաշկան, — Ես ի՞նչ է ալբանացի՞ եմ, որ կարդալ չիմանամ։ — Այդ դեպքում կասես, թե ի՞նչ է գրված այս ցուցանակին։ — Ըմմմ, — հոնքերը խոժոռեց Չեբուրաշկան, — Այդտեղ գրված է «Ծովից-ծով» — «Ծովից ծո՞վ», — ինքն էլ չիմացավ թե ինչու կրկնեց շմԱլիսը։ — Այո։ «Ծովից ծով»։ — Ո՞ր ծովից ո՞ր ծով,- հարցրեց շմԱլիսը — Այստեղ դրա մասին բան չկա գրված։ — Լավ, գոնե գրվա՞ծ է թե «Ծովից ծով» «ի՞նչ» — Ոչ, այդ էլ նշված չի։ — Ինչ է հապա գրված այդքան երկար։ — Այդքան երկար գրված է «Ծովից-ծով», — ասաց Չեբուրաշկան և ինչպես, որ հայտնվել էր ոչ մի տեղից, այդպես էլ անյատացավ ոչ մի տեղ։

«Շատ կասկածելի Չեբուրաշկա էր», — անցավ շմԱլիսի մտքով։ Հնարավոր չի, որ երկու բառ գրելու համար այսքան շատ տառեր օգտագործվեին։ Ափսոս շտապում եմ, թե չէ կարելի էր հաշվել դրանց քանակը։ Բայց չէր հասցրել նույնիսկ մեկ քայլ կատարել, երբ կրկին լսեց Չեբուրաշկայի արդեն ծանոթ ձայնը։ Նա հիմա այլ երգ էր երգում․

— Շրջում եմ ես երկրե երկիր, Սաշիկն իմ միշտ ինձ հետ է․․․

— Կանգնիր Չեբո՛ւռ, — անկախ իր կամքից գոռաց շմԱլիսը ու Չեբուռաշկան մեխվեց տեղում, — ասա, որ ստում էս։ Ասա, որ այստեղ այլ բան է գրած։ — Իսկ դու ո՞վ էս — Ե՞ս․․․ շմԱլիսը — Պարզ է, որ շմԱլիսն ես։ Դու սփյուռքի՞ց ես։ — Դա ի՞նչ է, — զարմացավ շմԱլիսը — Լավ, ուրեմն սփյուռքից չես։ Տուրի՞ստ ես։ — Չէ, ի՞նչ տուրիստ, ի՞նչ ես խոսում։ — Լավ, եթե սփյուռքից չես ու տուրիստ չես, այդ դեպքում կասեմ, թե ինչ է գրված իրականում այս ցուցանակին։ — Հա՞, — ուրախացավ շմԱլիսը, — և ի՞նչ է գրված։ — Այստեղ, գրված է․․․, — Չեբուռաշկան լռեց, ասես ծանրութեթև էր անում, արժի՞ արդյոք ասել ճշմարտությունը փոքրիկ շմԱլիսին։ — Դե՜, ասա, — չհամբերեց շմԱլիսը։ — Լավ կասեմ։ Այստեղ գրված է, «Թարս աճած խիարի բոստան, գաղջի իմ ծովից-ծով Հայսատան»

շմԱլիսը Թարսաճածխիարի Բոստանում Լույս Քեռոնց

24.04.2016