Այնժամ, երբ կանգնի աշխարհը շուրջը քո, Դաժան ու բիրրտ, անահ ու անողոք, Վայր դիր սուլիչը, Բռնիր գրիչը, Անմոռուկի խաչմերուկին, Բևեռային աստղի ներքո, Կարմիր լույսի Կամ հոծ գծի հատման մասին Գրիր վարչական մի էշություն։
Դիմապակուն Ցողերն արցունքն են լուսաբացի, Քո գրպանում Փողերն արդյունքն են Չըգրածի։ Քսակները Փակվում-բացվում Փակվում-բացվում Բայց դու անբիծ, հոգնած, անքուն, ավարն առած Ավարայրից գնում ես տուն։
ՃՈն ձոին
25.05.2016