Վերադառնալ ընթերցարան

153 · 26.05.2016

Վալերի Ջատագողը

154 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ինչքան գնաց, ով գիտի, Մեկ էլ տեսավ՝ հինգ հոգի, Չորսը՝ տղամարդ, մինը՝ կին։ Ասավ։ — Բարև, ամենքին։ — Բարով տեսանք քեզ, — ասին, — Լա, մի րոպե ըսպասի... Մի՜, ասա՝ քեզ ո՞վ կտեց, Քեզ ո՞ր քամինի պտտեց, Բերեց գցեց էս չոլը՝ Ճունճուռիկի Կոռչոլը։ Թե՞ թիթեռի հետևից Փողոցն անցար մի տեղից, Ո՞ր դեպքերի տարափը Խեղճիդ հանեց մեր ափը։ Նայեց, նայեց, Վալերը, «Կրակն ընկա ձեր ձեռը», Մտքում ասաց ինքն իրեն, Թեթև ժպտաց, որ սիրեն, Ապա, ինչպես էն Յոժը, Կիտեց հոնքերը խոժոռ, Չափեց հինգին վերից վար, Տեսավ ուրիշ չունի ճար։ Ձեռքը կանթեց կողերին։ Թե՝ — Փնտրում եմ գողերին։ Օլգարխ ու հանցագործ, Ուստա, աշկերտ կամ անփորձ։ Կուզեմ բռնեմ՝ նախատեմ, Դաստիարակեմ կամ դատեմ, Կամ պատժեմ, կամ ներեմ։ Չեք տեսե՞լ, էս կողմերում։ — Վա՜յ, տեսել ենք, բա ո՞նց չէ, Արի ճակատդ պաչենք, Բայց, այ Վալե՛ր, ա՛յ մեր քաջ, Ձա՛խ ես գնում՝ գնա ա՛ջ։ Սեն Բեռնար Վալերի Ջատագողը 26.05.2016 Ինչքան գնաց, ով գիտի, Մեկ էլ տեսավ՝ հինգ հոգի, Չորսը՝ տղամարդ, մինը՝ կին։ Ասավ։ — Բարև, ամենքին։ — Բարով տեսանք քեզ, — ասին, — Լա, մի րոպե ըսպասի... Մի՜, ասա՝ քեզ ո՞վ կտեց, Քեզ ո՞ր քամինի պտտեց, Բերեց գցեց էս չոլը՝ Ճունճուռիկի Կոռչոլը։ Թե՞ թիթեռի հետևից Փողոցն անցար մի տեղից, Ո՞ր դեպքերի տարափը Խեղճիդ հանեց մեր ափը։

Նայեց, նայեց, Վալերը, «Կրակն ընկա ձեր ձեռը», Մտքում ասաց ինքն իրեն, Թեթև ժպտաց, որ սիրեն, Ապա, ինչպես էն Յոժը, Կիտեց հոնքերը խոժոռ, Չափեց հինգին վերից վար, Տեսավ ուրիշ չունի ճար։ Ձեռքը կանթեց կողերին։ Թե՝ — Փնտրում եմ գողերին։ Օլգարխ ու հանցագործ, Ուստա, աշկերտ կամ անփորձ։ Կուզեմ բռնեմ՝ նախատեմ, Դաստիարակեմ կամ դատեմ, Կամ պատժեմ, կամ ներեմ։ Չեք տեսե՞լ, էս կողմերում։ — Վա՜յ, տեսել ենք, բա ո՞նց չէ, Արի ճակատդ պաչենք, Բայց, այ Վալե՛ր, ա՛յ մեր քաջ, Ձա՛խ ես գնում՝ գնա ա՛ջ։

Սեն Բեռնար Վալերի Ջատագողը 26.05.2016