Գալիս եմ՝ որ նորից գնամ, Դու դուռդ իմ առաջ չես բանում, Դու տունդ սարքել ես վրան։ Դնում ես թևիդ տակ՝ հեռանում։
Փախչում ես վրանդ առած՝ Ինձ թողած ոսկե զնդանում, Թափորը տողանի շարած Անծանոթ ափեր ես տանում։
Գալիս եմ, որ վրաս նայես, Որ վերջին հրաժեշտը քեզ տամ, Տագնապով՝ որ կհմայես, Գլխիկոր մտնում եմ վրան՝
Կանչում եմ, շշնջում անունդ, Վրանդ անտեր է, դատարկ, Պարզվում է վրան չէ էլ տունդ, Այլ մաշված ու փոքրիկ քընապարկ,
Որ սակայն ամրոց եմ կարծել, Ապարանք, անառիկ մի բերդ, Ու պարկի շուրջը լուռ կառուցել, Մի ողջ կյանք, մի ամբողջ տիեզերք։
13․06․2016 թ․
Աժջան, մեռնեմ քո ջանին, Կակ իսծիննի արմիանին, Շատ հպարտ եմ, որ հայ եմ։ Նովի զավոդ ձելայեմ, Ու զավոդում նորովի Ծեխնալոգիչեսկի նովի, Պեսոկ բուդիմ զավազիծ, Վմեստա շաքարավազի։
Ալեքսամվել Բլոկ
12.06.2016