Վերադառնալ ընթերցարան

156 · 25.06.2016

Քերովբե

157 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բարձրաբերձ են լեռներն հայոց, Լեռներն անանց, անառիկ, Բայց այն զավթեց մի հայուրաց Սերժիկ անվամբ մի պոռնիկ։

Զավթեց, դարձրեց երկիրն ավեր, Սնանկ դարձրեց ու անմարդ, Ազգիս հանդեպ նյութեց դավեր, Երկիրն արեց քարուքանդ։

Ով, որ մնաց նրա կողքին, Նրան պաշտպան լինելու, Կա՛մ դատեցին որպես գողի, Կա՛մ ճորտ դարձավ մի հլու։

Ով ընդվզեց պոռնիկի դեմ Կա՛մ փակվեց մութ բանտերում, Կա՛մ էլ որպես պատիժ ու քեն Մնաց մենակ, անտերունչ։

Սակայն մի օր այնպես եղավ Հռոմի Պապն անբասիր, Շքախմբով ելավ, եկավ Հայոց երկիրն առ Մասիս։

Հայոց դժգույն բախտը ժպտաց Ու սուրբ Պապը անմեկին Աղոթքներով իր առ Աստված Դարձի բերեց Սերժիկին։

Դարձի բերեց սուրբ քարոզով, Բայց հենց քաշեց ոտը իր, Սքեմավոր մի օձ խուզող, Գարեգին Բ մի հովիվ,

Էլ մոմ թափեց, էլ հմայեց, Էլ զառ գցեց, էլ կոճի, Ջանք ու եռանդ չխնայեց Որ Սերժը զուր չկորչի։

Որ գա նորից հին կերպարին, Վերագտնի ինքն իրեն, Որ չհաղթի բարին չարին Որ լավ գործեր չլինեն։

Մատաղ արեց, կանչեց ոգի Ողջ եռանդով կորովի Բայց երբ տեսավ՝ բան չի օգնում, Աղոթք արեց նորովի.

- Դնգա, դնգա, իմ մեծ դափ, Խառնի երկին, խառնի տափ, Աստոծ, Աստոծ, իմ Աստոծ Դու օպտնի, ես անփորձ, Սանձերդ քիչ թիլ արա, Սերժիկին մեր հիլ արա, Թող կյա խառնի լոխ մարդոց, Աստոծ, Աստոծ, իմ Աստոծ։

Այնքան աղոթք արեց ծերը Պադավատում սրբաներժ, Մինչև հալվեց Պապի սերը, Սերժը նորից դարձավ Սերժ։

Վեհանձն Պապն ու սինլքոր Անկապը Քերովբե

25.06.2016