Վերադառնալ ընթերցարան

157 · 26.06.2016

Ս լյուբովյու կ Պապու

158 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Երազիս մեջ պապս եկավ՝ Շըրջաըզգեստ հագած երկար, Մեկ կարծես թե պապս լիներ, Մեկ էլ աչքիս մի ծեր կին էր։

Եկավ կանգնեց մեր տան շեմքին, Նայում էր լուռ դալուկ դեմքիս, Ձեռքը պարզեց, որ բարևի՝ Թաթով տվի պապուս թևին,

- Ասի, հլը ձեռդ քաշի, Աշկիս տոն ես տալի կաշի, Չեմ ջոգում դու պա՞պ ես, թե՞ տատ, Ասա, հըլը տենամ, մի հատ։

Պապս չափեց ոտքից գլուխ, Ասաց. - Լսի, ուռածգլուխ, Քո խոսելը քեզ չի սազում, Թեկուզ և հենց քո երազում,

Թե ուզում ես մարդ մնաս դու, Մարդատեղ դիր ուրիշ մարդուն, Ու կապ չունի պապ եմ, թե տատ, Մարդուց ծնված մարդ եմ հաստատ։

Մյուս անգամ էդպես խոսես, Լավ հիշիր, որ շատ կափսոսաս, Քո դեմ ոչ թե պապ է անկապ, Այլ մի ամբողջ Հռոմի Պապ։

Էստեղ ասի՝ մեղա, մեղա, Լավ է, որ լեղաճաք չեղա, Դու Հռոմի Պապն ես, որ կա՞ս։ Ասաց՝ այո, ճիշտ ես տղաս,

Պապն եմ և՛ քո, և՛ Հռոմի, Կրոնավոր-անկրոնի, Հավատացյալ-անհավատի, Պապ եմ ինչքան ուժս պատի։

Նա պռաշչանիյ Ս լյուբովյու կ Պապու

26.06.2016