Վերադառնալ ընթերցարան

158 · 30.06.2016

Գ․ Սահակյան

159 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ի՞նչ կլինի, ասա, Նիկոլ, Ինձ էլ սիրես ինչպես Գագոն: Ինչպես գիտես, նրա ձեռքին, Խոսում էի վարժ ու կարգին, Սակայն հիմա մկկում եմ, Ասես նրանից էլ դում եմ։ Առաջ խոսքս ձի էր հեծան, Հիմա դատարկ ջուր եմ ծեծում։ Առաջ բառս կշիռ ուներ, Հիմա ասես անտեր շուն եմ։ Նիկոլը լուռ լսում, լսում, Լուռ ժպտում է ու փսփսում, - Նախկինում էլ մի քար չէիր, Հիմա լռիվ դառել ես չիր։

Փոստ սկրիպտում՝ Զուհրաբյան Նառայի հետ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական Գալուստին, ԱԺ տիկնայք, ախպեր տըղերք, Լա՛վ ուշ դըրեք էս ուստին։

Մենք ամենքըս մերկ ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Մերկ էլ գալիս, անց ենք կենում Էս հանցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում, Իմաստնություն, գանձ ու գահ, ԱԺ-ն մերն է, մենք ենք կթում, Ես եմ ԱԺ նախագահ։

Գիծն էլ իմն է, լա՛վ իմացեք, Ուր քշվում են գազելներ, Երնե՜կ նըրան, որ իր գծով Մարդ կտանի կզելեն։

Չաղն էլ է միշտ ապրում անդարդ, Անե՜ծք նըրա չաղ գործքին, Ռադի՞կ լինի Մարտիրոսյան, Թե գիտնական ուրիշ կին։

Ես լայնության խորքն եմ ատում, Որ ժխտում է մեր սըրտին. Ո՞վ չի սիրում, թեկուզ դաշնակ, Լավ արանքը լավ մարդի։

Է՜յ, լա՜վ կերանք, ակա՛նջ, ակռեք, Մի բան պատվեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ոնց է փայլում, Քար գցողի ոսկու պես։

Թագավորին չարխին Գ․ Սահակյան

30.06.2016