Հետմահու
Օգնիր ինձ բարձրանամ, ձեռքդ տուր, Չէ՞ որ ինձ սիրում ես, ես գիտեմ, Ու թեև ես հիմա մի լուռ Մարմին եմ, առարկա, իր եմ, Ուզում եմ ելնեմ ես կրկին, Ուզում եմ փարվել քո գրկին Ու մի լավ արտասվեմ իմ համար, Որ հիմա էլ չկամ, ու հարմար Առիթ էլ չի լինի, երբևէ Սրտիս ողջ եղածը երգելու։ Որ սիրտս քո առաջ բացեմ Ու բարի ժպիտդ հայցեմ Կատարած մեղքերիս դիմաց․․․ Մի՛ տխրիր, սիրելիս, մի՛ լաց․․․
17.12.2013
Կլինի Կիևում արև, Հարավում սառույց ու ավեր, Ոստայնե ուղով հետդարձի Մանուկը ճամփա կբացի։
Կլինեն երկուսը կամուրջ, Արևելք տանող ճամփեքին, Կփակի պառավը ջադու, Հյուսիսի վտանգը մեկին։
Ու երբ որ քարշակը քանդվի, Կունենա մեկը գծագիր, Հնոցը չարի կպարտվի, Հարավից արև կծագի։
Երազ Նաստրադամուս (հետո չասեք՝ թե չեմ ասել) 17.12.2014