Վերադառնալ ընթերցարան

15 · 16.12.2013

Իշխանություն

15 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Իշխանություն (անտիպ տարբերակ)

Ազատ Աստված այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ փողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անպատկառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ Ազատ հայրիկից Իշխանություն ուզեցի։

Մինչ գիշերը անհանգիստ Բաքվի նեղլիկ փողոցում Լալիս էի անդադար, Կևորկովի դպրոցում, Խնդրում էի նորանից Պզուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Իշխանությունը սիրել։

Թոթոլ լեզվիս հենց կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ժողովուրդն իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ. Իշխանությու՜ն, դուրս թռավ Իմ մոգական բերանից։

«Իշխանությո՞ւն,— ինձ կրկնեց Քոչարյանը վերևից.— Իշխանությա՜ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից: Օ՛հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Իշխանություն սիրողին Հայաստանը խիստ նեղ է»։

— Իշխանությու՜ն, — գոչեցի, — Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող կործանվի ազգը իմ, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար․ իշխանությու՜ն։

Նարիմանով (էտյուդներ)

16.12.2013