Վերադառնալ ընթերցարան

162 · 07.07.2016

Մտամոլոր

163 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ճամփաներով բոլոր, Քայլեցի մտամոլոր, Քեզ չգտա կրկին, Որ փաթաթվես իմ գրկին։ Միթե՞ չկամ էլ քո կյանքում, Ինչո՞ւ, ասա հեռացար դու, Միթե չկամ էլ քո մտքում, Քեզ համար եմ միայն երգում (2 անգամ)

Մի գնա, իմ սեր մի գնա, Մի թող որ ես մենակ մնամ, Հետ արի, մոտ արի աննման, Չէ որ առանց քեզ կյանքս իմաստ չունի, Դու ես իմաստն իմ դաժան կյանքի (2 անգամ) Հիշիր մեր վերջին հանդիպումը, Չի տանում այդ օրվանից իմ քունը, Տառապում եմ առանց քեզ ես իմ սեր, Քեզ համար եմ երգում ես երգեր (2 անգամ)

Անցա աշխարհներով, Քո թողած հետքերով, Քեզ չգտա նորից, Խռովել եմ բոլորից։ Միթե՞ չկամ էլ քո կյանքում, Ո՞ւմ համար եմ, ասա, ապրում, Եթե քեզ էլ չհամբուրեմ, Լավ է մեռնեմ, քան թե ապրեմ (2 անգամ)

Մի գնա, իմ սեր մի գնա, Մի թող որ ես մենակ մնամ, Հետ արի, մոտ արի աննման, Չէ որ առանց քեզ կյանքս իմաստ չունի, Դու ես իմաստն իմ դաժան կյանքի (2 անգամ) Շրջել եմ աշխարհը արար, Մեկ է, չկա քեզ նման յար, Մի թող որ տառապեմ առանց քեզ իմ սեր, Քեզ համար եմ երգում ես երգեր (2 անգամ)

Տաշիկ-տաշիկ, Յաշիկ-Սաշիկ, Տաշիկ-տաշիկ, Յաշիկ-Միշիկ, Մի մերժիր, մի մերժիր, մի մերժիր, սերժի՛ր։

Խոսք՝ Արմեն Աշոտյան Երաժշտություն՝ Ռիչարդ Մադլենյան Մենակատարներ՝ Անչոկ և Նորո Մտամոլոր

07.07.2016