Վերադառնալ ընթերցարան

163 · 22.07.2016

Գարեգին չՍրվանձտյան

164 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Մարդը պիտի մնա որտե՞ղ․․․ - Հաց կա - Մարդը պիտ չպառկի որտե՞ղ․․․ - Թաց կա - Չոփը առնենք, ի՞նչը խառնենք - Քաքը - Ինչո՞ւ խառնենք, տեսնենք ի՞նչ կա․․․ - Տակը - Ծեղը առնենք ո՞ւր մտցնենք - Աչքը - Ինչո՞ւ աչքին գերան չունենք - Փակ է - Բիզը, առնենք, բիզը սրենք - Ո՞րը - Բիզ կմտնի բիզ սրողի՞․․․ - Ոռը - Խելոք գառը երկու մայր է․․․ - Ծծում - Մի լավ խոսքը տասը դուռ է․․․ - Բացում - Քարը առնենք, քարն ո՞ւր գցենք - Գետը - Հարյուր խելոք, հարց չլուծեն - Հետո՞ - Հետո-հետո, քաչալ պետո - Բավ է - Էս երկիրը սիրո պես մի ցավ է․․․

Ազգային տակից խաղիկներ բանահավաք Գարեգին չՍրվանձտյան

22.07.2016